«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրել է.
«Հավաքական չեմ վերադառնա։ Օրը կգա, պահը կգա, բոլորը կիմանան պատճառը»։
Հենրիխ Մխիթարյան
Հավաքականը, տվյալ դեպքում, քո երկիրն է, քո հայրենիքը։ Հայրենիքից չեն նեղանում՝ ինչ էլ որ լինի, ով ինչ էլ ասի։ Այսպիսի կեղվածքի համար չկա ոչ մի բացատրություն, արդարացում, նույնիսկ եթե կա հիմնավոր պատճառ, եթե քեզ նեղացրել են, եթե իսկապես լուրջ պատճառ կա, որը քեզ ստիպել է հեռանալ հայրենիքի խորհրդանիշ հավաքականից:
Ես կարող եմ նեղանալ քաղաքական ռեժիմից, չընդունել օրվա իշխանությունը, նույնիսկ ատել որոշ մարդկանց։ Շատերն են անցել ծանր ճնշումների միջով՝ տարբեր իշխանությունների ու գործիչների կողմից։ Եվ շատերը, ովքեր մինչ օրս էլ մնում են քեզ համար ընդունելի, հենց նրանք են ուրիշներին նեղացրել, զրկել իրենց երազանքներից, իրենց իրավունքներից։
Բայց հարցն այն է, թե արդյոք մենք ի վիճակի՞ ենք որևէ մեկից, որևէ իշխանությունից կամ որևէ անձից առավել սիրել Հայաստանը։ Կարող ես ատել ում կուզես, նեղանալ ումից կուզես ու որքան կուզես։ Բայց հիշիր, որ ժողովուրդը, որը քեզ սիրել է անկեղծորեն, առանց պայմանների, արժանի է, որ դու էլ նրան սիրես՝ անկախ օրվա իշխանություններից, անկախ անձնական վիրավորանքներից ու հիասթափություններից։
Հայաստանը պետք է սիրել բոլորից ու ամեն ինչից առավել։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…