«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրել է.
«1998 թվականի սեպտեմբերին, նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը այց կատարեց ԱՄՆ: Այցի շրջանակում նա երկու օրով անհասկանալի պատճառներով մեկնում է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի՝ առանց թիկնապահների և որևէ պետական պաշտոնյայի ուղեկցության:
Սա տարակուսանք էր առաջացրել, հատկապես հաշվի առնելով, որ Սոլթ Լեյք Սիթին հայտնի չէր իր հայկական համայնքով: Եթե չեմ սխալվում այնտեղ հայ չէր բնակվում։
Շուտով Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը պարզեց, որ Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել է ԱՄՆ-ում հայտնի մորմոնական եկեղեցու առաջնորդներից Հանթսման ընտանիքի մոտ: Հանթսմանները Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ակտիվ քարոզչական և բարեգործական գործունեություն էին ծավալել Հայաստանում:
Վաչե սրբազանը պնդում էր, որ Քոչարյանը մորմոն է և այս այցը պատահական չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ որևէ պաշտոնական անձ նրան չէր ուղեկցում: Հետագայում պիտի պարզվեր, որ Քոչարյան-Օսկանյան զույգը փորձել էր համոզել Հանթսմաններին ներդրումներ կատարել Հայաստանում, և խեղճ միամիտը կատարել էր։
Տարիներ անց ԱՄՆ և հայկական մամուլում հայտնվեց հրապարակում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները խաբել են Հանթսմաններին և մեծ գումարային հանձնառություն մնացել է չկատարված։ Սա հիշեցի, Վաշինգտոնում այսօր կայացած մի սովորական հանդիպման շուրջ վայնասունի պատճառով»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…