Լրահոս 24/7

Գիտնականները եռակի և քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գրել է.

«Այս տարվանից գիտնականները եռակի և նույնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան։

Եվ այսպես, հարգելի՛ քաղաքացի, քո վճարած հարկերի հաշվին, 4 տարի առաջ մեկնարկած և այս տարվա հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ մտած օրենքով՝ 2021թ համեմատ

🔴 354 գիտական ստորաբաժանման ղեկավար – 141,000-ի փոխարեն արդեն ստանում է 477,200 դրամ (⬆️ եռակի)

🔴 910 գիտաշխատող – 90,400-ի փոխարեն ստանում է 276,000 դրամ (⬆️ եռակի)

🔴 675 ավագ գիտաշխատող – 99,000-ի փոխարեն ստանում է 343,000 դրամ (⬆️ 3.5 անգամ)

🔴 277 առաջատար գիտնական – 114,300-ի փոխարեն ստանում է 443,800 դրամ (⬆️ 3.8 անգամ)

🔴 29 գլխավոր գիտաշխատող – 138,100-ի փոխարեն արդեն ստանում է 552,900 դրամ (⬆️ 4 անգամ)

🔴 82 գիտական խմբի ղեկավար – 129,100-ի փոխարեն արդեն ստանում է 410,000 դրամ (⬆️ 3 անգամ)

Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ։ Ավելի կարևորն այն է, որ սա միայն նրանց բազային աշխատավարձն է։

Մեր գիտնականների մի զգալի հատվածը, բացի այս կայուն աշխատավարձից, ներգրավված է նաև պետական մի քանի հարյուր միլիոնանոց գրանտային ծրագրերում՝ լրացուցիչ եկամուտ ապահովելով իրենց հետազոտությունների համար։

Այս թվերը ցույց են տալիս, որ գիտությունը և գիտնականը Հայաստանում գնահատվում են ոչ թե միայն խոսքերով ու կենացներով, այլ կոնկրետ գործողություններով և պետական հստակ քաղաքականությամբ՝ ապահովելով նրանց արժանապատիվ վարձատրություն և կայուն գործունեության հնարավորություն։

Սիրելի գիտնականներ, շնորհակալ ենք: Այս բարեփոխումները շարունակվում են, տնտեսական զարգացմանը համընթաց ու նոր ստանդարտների կիրառմամբ Ձեր աշխատավարձերը պիտի ավելի բարձրանա: Հարկ վճարող քաղաքացին էլ պիտի տեսնի ու զգա գիտության ուժն ու բարիքը:

Այո, այս թվերը հարկերը ներառյալ են, բայց նաև 2021-ի հարկերը ներառած թվերն եմ գրել )))


Ի դեպ այն ժամանակ հարկվում էինք 23-36 տոկոս եկամտահարկով, իսկ այժմ 20 տոկոս))»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

36 minutes ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

3 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

4 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

4 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

5 hours ago