Պեկինը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս բերելու և տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հսկողություն հաստատելու Թրամփի փորձերին, հայտարարել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով մարդկանց հարկադիր տեղաշարժի դեմ Պեկինի դիրքորոշումը:
«Չինաստանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի օրինական ազգային իրավունքներին»,- լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
Երեքշաբթի Թրամփն առաջարկել էր ԱՄՆ-ի հսկողության տակ վերցնել Գազայի հատվածը, իսկ անկլավում գտնվող պաղեստինցիներին՝ ընդմիշտ հեռանալ տարածաշրջանից: Պաղեստինցի և արաբ առաջնորդները հրապարակայնորեն մերժել են Թրամփի մեկնաբանություններն այն մասին, որ պաղեստինցիները պետք է տեղափոխվեն Եգիպտոս ու Հորդանան:
Աշխարհի մյուս առաջնորդներն էլ հայտարարել են, որ աջակցում են երկու պետության ստեղծման մասին որոշմանը, որը նախատեսում է Իսրայելի և Պաղեստինի համակեցություն:
«Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ երկու պետություն ստեղծելու մասին որոշումը որպես հիմնարար ելք ընդունելու և պաղեստինյան խնդիրը շուտափույթ ու արդար քաղաքական կարգավորման հասցնելու համար»,- ասել է Գուոն: «Գազան պաղեստինցիների Գազան է, պաղեստինյան տարածքի անբաժանելի մասը, այլ ոչ թե քաղաքական սակարկության առարկա, էլ չասած՝ ջունգլիների օրենքի թիրախ»,- նշել է խոսնակը:
2023 թվականի վերջին Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել օգնել վերականգնելու երկու պետության համակեցության մասին որոշումը:
«Գազայի ապագայի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է հիմնված լինի պաղեստինցի ժողովրդի կամքի ու անկախ ընտրության հարգանքի վրա և այն չպետք է պարտադրվի»,- ասվում է փաստաթղթում:
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…