Լրահոս 24/7

Վերջին 10 ամիսներին Հայաստանի և Իրանի միջև 231,293 քաղաքացու փոխայց է եղել

Ըստ վերջին 10 ամիսների ցուցանիշների՝ Հայաստանի և Իրանի միջև 231,293 քաղաքացու փոխայց է կատարվել: Այդ թվից 66,593-ը Իրանի քաղաքացի է Հայաստան այցելել, իսկ 164,700-ը ՀՀ քաղաքացի է սահմանը հատել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Եթե հանրագումարով ներկայացնեմ այս թիվը, որոնք հատել են սահմանը և հետ են վերադարձել, ընդհանուր թիվը 456,502 է: Այսինքն՝ 10 ամսվա կտրվածքով մենք մոտավորապես կես միլիոն սահմանային երթևեկություն ենք ունեցել: Սա մեծ թիվ է ընդամենը 10 ամսվա կտրվածքով:

Այս 10 ամսվա ընթացքում բեռնատար ավտոմեքենաների հոսքը 126,890 է եղել: Սա միայն բեռնատար ավտոմեքենաների թիվն է, նաև ավտոբուսներ են երթևեկում, քաղաքացիներն իրենց փոխադրամիջոցներով են երթևեկում:

Այս պահին մեր ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 755 մլն դոլար է: Առաջին քայլով մենք ցանկանում ենք հասցնել այս թիվը 1 միլիարդի շեմին, հաջորդ քայլով շեմը բարձրացնենք, հասցնենք 3 միլիարդի: Այդ պահին ԵԱՏՄ դիտորդ անդամ ենք. սա կնպաստի, որ մեր առևտուրն ավելի զարգանա:

Թվային ցուցանիշներին նայելով՝ կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ երկրորդ կամրջի կառուցումը անհրաժեշտություն է: Ե՛վ մենք ենք կողմ այդ նախագծին, և՛ Հայաստանի կառավարությունը: Հիմա այդ ուղղությամբ քննարկումներ են տեղի ունենում, նախագծային աշխատանքները կատարվել են: Հուսով եմ, որ մենք արդեն վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերենք, և շինարարական աշխատանքները կմեկնարկեն»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ այլ ելք չկա՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները զարգացնելուց ու ամրապնդելուց բացի:

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

21 minutes ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

42 minutes ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

58 minutes ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

1 hour ago

ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները…

2 hours ago

ՌԴ-ում հնարավոր չէ այլ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել

«Հայկական Կարիտաս» ընկերության փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումների մասին։ «Արմենպրեսի»…

2 hours ago