Լրահոս 24/7

Խելք չունեք՝ գոնե ամոթ ունեցեք. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.

«Ազգությամբ «նեմեց», որը, զարմանալիորեն, փախավ ոչ թե Գերմանիա, այլ բոլոր փախածների «հայրենիք» Ռուսաստան, հարկ է համարել անդրադառնալ Շուշիում գտնվելու օրերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում իմ գործունեությանը։

Եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է, թե Շուշիում ինչով եմ առհասարակ զբաղված եղել, քանի տասնյակ ծանր վիրավոր ոստիկանի եմ տեղավորել Շուշիի նկուղներում՝ բառացիորեն նրանց կյանքը փրկելով, թող դիմեն իրավապահներին, թող քննեն՝ իմանան ինչով եմ զբաղվել Շուշիում՝ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, ինչպես նաև այլ՝ արցախցի և ՀՀ ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Դանիել Իոանիսյանն էլ լիքը պատմելու բան կունենա:

Երբ մարդու լեզուն գլխից առաջ է վազում, միշտ անհարմար բաներ են ստացվում։ Ի դեպ, Շուշիում իմ այդ «թշնամական» գործունեության պատճառով, Շուշիից Հայաստան վերադառնալիս ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը տեղեկացրեց, որ Ադրբեջանը իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

Եվ ես մենակ չէի այդ ցուցակում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը և Սեյրան Օհանյանը ևս այդ խմբում էին: Խելք չունեք՝ գոնե ամոթ ունեցե՛ք»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

13 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

14 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

14 hours ago