Լրահոս 24/7

Վրաստանում օրենք է ընդունվել, որը խստացնում է ցուցարարների պատիժը

Ուժի մեջ են մտել Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները, որոնք խստացնում են ցուցարարների նկատմամբ պատիժները։ Երեք ընթերցմամբ ընդունված օրենքները ստորագրել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

Նոր հոդված է հայտնվել պաշտոնյաներին վիրավորելու համար, բարձրացվել են նաև վարչական որոշ իրավախախտումների համար տուգանքները և կալանքի ժամկետները։ Պաշտոնատար անձանց վիրավորելը կարող է պատժվել կալանքով՝ մինչև 45 օր ժամկետով, կամ տուգանք՝ 1500-4000 լարիի չափով։

Բողոքի ակցիայի ժամանակ դեմքը թաքցնելը կամ ցույցի ժամանակ լազերային լույս արձակելը տուգանվում է 2000 լարիով կամ մինչև 7 օր կալանքով։
Փոփոխություններ են կատարվել նաև Քրեական օրենսգրքում։

Մեկ տարով ավելացվել են ոստիկանների և պաշտոնատար անձանց վրա հարձակվելու մեղադրանքի ժամկետները։ Այն նաև նախատեսում է բանտ ուղարկել նրանց, ովքեր հրապարակայնորեն բռնության կոչ են արել։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

1 hour ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

3 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

4 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

5 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

5 hours ago