Լրահոս 24/7

Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հրաժարվելով միջազգային ատյաններում ներկայացված դատական հայցերից՝ մենք հերթական անգամ դատարկում ենք մեր բանակցային ֆոնդը, նույնիսկ եթե Ադրբեջանն էլ հրաժարվի իր հայցերից։ Սա ոչ մի կերպ չի երաշխավորում, որ Ադրբեջանը՝ ներկա կամ ապագա իշխանությունների օրոք, նոր հայցեր ու պահանջներ չի ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ։Ուստի, ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից։Հակառակ դեպքում՝

կփոշիացվի Արցախյան շարժման իրավապաշտպան և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելիչ նշանակությունը։
  • կլեգիտիմացվի ադրբեջանական կեղծ թեզը՝ Հայաստանի բռնազավթողական քաղաքականության վերաբերյալ։

  • մեր ապագա սերունդներին ծանրաբեռնելու ենք դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

  • Հայաստանը, Ադրբեջանի հետ միասին, կդառնա 150 հազար մարդու, Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարող պետություն»։
Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

4 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

20 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

37 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago