Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին։
«Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի առաջընթացը խաղաղության պայմանագրի կնքման և երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Մենք կողմնակից ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնց հետ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորման համար և «ական» չի դնի ապագա սերունդների առջև»,- հայտարարել է ՌԴ-ը փոխարտգործնախարարը։
Ըստ Գալուզինի՝ ցանկացած հապճեպ կնքված պայմանագիր կարող է խնդիրներ առաջացնել, և Արևմուտքը ցանկանում է հնարավորինս արագ այն կնքել․
«Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները չեն կարող հանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, ընդհակառակն, կարող են ապագայում ցանել առճակատման որոշակի սերմեր, ինչն, իհարկե, մենք ծայրահեղ անցանկալի ենք համարում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Հվ․ Կովկասի և Ռուսաստանի համար»,- հավելել է նա։
Ռուս պաշտոնյան նշել է, որ այս պահին ապաշրջափակման հարցով եռակողմ խմբի աշխատանքը ընդհատվել է․
«Ցավոք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ, այժմ ընդհատվել և, այսպես ասած, սառեցվել է։ Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին և, առաջին հերթին, մեր հայ ընկերներին՝ այս խմբի շրջանակներում վերադառնալ աշխատանքի։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»,- ընդգծել է նա։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…