

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․
«Հայաստանը մասնակցում է այս կարևորագույն միջոցառմանը:
Փետրվարի 10-ին Փարիզում կբացվի AI Action Summit-ը՝ արհեստական բանականության գագաթնաժողովը, որը նախագահելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Միջոցառմանը կմասնակցեն 80 երկրների պետությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գիտնականներ և մշակութային գործիչներ: Սա բացառիկ հարթակ է ԱԲ զարգացման ռազմավարության և միջազգային համագործակցության համար:
Արհեստական բանականությունը վաղուց դարձել է անվտանգության և պաշտպանության հիմնական գործիք: Այն մեծ ծավալներով կիրառվում է ՆԱՏՕ-ի և առաջատար բանակների հետախուզական արբանյակներում ու սահմանային անվտանգության համակարգերում: ԱԲ տեխնոլոգիաները գերակայող գործոն են ժամանակակից աշխարհում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա տարիներին արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիան կստանա 109 միլիարդ եվրոյի ներդրում: Սա համարժեք է ամերիկյան «Stargate» ծրագրի շրջանակում Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված 500 միլիարդ դոլարի ներդրմանը: Ներդրումների մեծ մասը կանեն Արաբական Միացյալ Էմիրությունները, ամերիկյան և կանադական խոշոր ֆոնդեր, ինչպես նաև ֆրանսիական ընկերություններ՝ Illiad, Orange և Thales:
Միայն Արաբական Միացյալ Էմիրությունները կներդնի 30-50 միլիարդ եվրո Եվրոպայի ամենամեծ տվյալների մշակման կենտրոնի կառուցման համար, որի հաշվարկային հզորությունը կարող է հասնել մեկ գիգավատի: Կանադական Brookfield ֆոնդը նախատեսում է մինչև 2030 թվականը Ֆրանսիայում ներդնել 20 միլիարդ եվրո՝ կենտրոնանալով տվյալների նոր կենտրոնների վրա, այդ թվում՝ Կամբրեում կառուցվելիք հսկայական կենտրոնի, որը ևս մեկ գիգավատ հզորություն կունենա:
Ֆրանսիական առաջատար Mistral AI ստարտափը հայտարարել է սեփական տվյալների կենտրոնի կառուցման համար մի քանի միլիարդ եվրոյի ներդրման մասին:
Թրամփի պաշտոնավարման տարիներին Եվրոպայում ձևավորվեց հստակ ուժային փոփոխություն: Ֆրանսիան ստանձնեց առաջատար դերը Եվրամիությունում: Արդյունքում, Մակրոնի ղեկավարությամբ Ֆրանսիան դառնում է տեխնոլոգիական ինքնիշխանության և ԱԲ քաղաքականության ձևավորման գլխավոր կենտրոն:
Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները և՛ Ֆրանսիայի, և՛ Հնդկաստանի հետ ռազմավարական գործընկերության ձևաչափով: Դաշինք Ֆրանսիայի հետ՝ նշանակում է ուղիղ մուտք եվրոպական պաշտպանական և տեխնոլոգիական համակարգեր: Համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ նշանակում է կապ Ասիայի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական հարթակների հետ:
Արհեստական բանականությունը աշխարհաքաղաքական պայքարի գործիք է: Հայաստանը պետք է լինի այդ պայքարի մաս՝ դաշնակցելով առաջատարներին»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…