Լրահոս 24/7

Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուի հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը:

Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության» ծրագրի իրականացումը․ մասնավորապես` անդրադարձ է կատարվել միջպետական կրթաթոթաշակային տեղերի շրջանակում ուսուցման կազմակերպմանը:

Շնորհակալություն հայտնելով ռումինական կողմին համաձայնագրի կնքման շնորհիվ վերահայտարարված կրթաթոշակների հնարավորության համար՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնային խնդիրը Հայաստանում կրթության որակի շարունակական բարելավումն է: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ միտված Հայաստանում որակյալ կրթության հասանելիության ապահովմանը, այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում, որի շրջանակում խրախուսվում են նաև արտերկրում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունները՝ միջազգային լավագույն փորձի ձեռքբերման և Հայաստանի հանրային ու տնտեսական կյանքում ներդրման հեռանկարով։

Դեսպան Քորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել, մասնավորապես, կրթության ոլորտում Հայաստանի և Ռումինիայի միջև շարունակական ծրագրերի իրականացումը, ինչը, ըստ դեսպանի, ավելի է խորացնում երկու երկրների միջև համագործակցային կապը:

Հայաստան-Ռումինա միջպետական ծրագրի շրջանակում 2025-2026 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով ՀՀ-ին հատկացվել է 8 կրթաթոշակային տեղ՝ բալակավրի կամ մագիստրոսի աստիճան ձեռք բերլու համար, ինչպես նաև լրացուցիչ տասնյակ տեղեր՝ մասնագիտական կրթության զարգացման կարճաժամկետ դասընթացներին մասնակցության համար: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցույթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև 2025թ․ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago