

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտարարել է, որ հրաժարական կտա փետրվարի 12-ին, որպեսզի խորհրդարանը ստիպված չլինի իմփիչմենթ հայտարարել իրեն:
Յոհաննիսը նշել է, որ երկրի ներսում հանրաքվեն բացասական բնույթ է կրելու։ «Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, այդ հարցով հանրաքվե կսկսվի, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամի մեջ: Դրանից խուսափելու համար փետրվարի 12-ին կթողնեմ իմ պաշտոնը»,- ասել է նա:
Ռումինիայում նախագահի ընտրության առաջին փուլը է տեղի ունեցել 2024 թվականի նոյեմբերի 24-ին։ Պաշտոնական տվյալներով՝ անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն առաջատար է եղել՝ ստանալով ձայների 22,94 տոկոսը։
Նոյեմբերի 28-ին Ռումինիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) պահանջել է վերահաշվարկել ընտրության առաջին փուլի արդյունքները, իսկ դեկտեմբերի 6-ին դրանք չեղյալ է համարել: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ տեղական հատուկ ծառայությունները գաղտնազերծել են փաստաթղթեր այն մասին, որ «Ջորջեսկուն անօրինականորեն ֆինանսավորել է իր նախընտրական քարոզարշավը, Ռուսաստանն էլ ազդել է նրա քարոզարշավի վրա սոցիալական ցանցերի միջոցով»:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…