Լրահոս 24/7

Մամիկոն Ասլանյան. անառակ որդու վերադարձը

Դավիթ Խաժակյանը գրել է.

«Մամիկոն Ասլանյան. Անառակ որդու վերադարձը

2016թ. նոտար Մամիկոն Ասլանյանին Սերժ Ազատիչը օգտագործեց Վանաձորի քաղաքային իշխանությունը պահելու նպատակով: Չնայած վարչական ռեսուրսի մասսայական կիրառմանը Հանրապետականը՝ ի դեմս Ասլանյանի չհաղթեց: Ասլանյանը չկարողացավ արժանապատվորեն ընդունել պարտությունը և դիմեց մանդատագողության:

Ճիշտ այնպես, ինչպես արեց Ավինյանը Երևանում:2018թ. հեղափոխությունից հետո պարզվեց, որ Ասլանյանը մանդատագող Հանրապետականը չէ: Այլևս նա հեղափոխության կանոններով շարժվող քաղաքապետ է, ով պատրաստվում է հաջորդ ընտրություններում լինել ՔՊ թեկնածու: Քանի դեռ ԼՀԿ-ն խորհրդարանում հեղափոխական ալիքին հակառակ պայքարում էր ՔՊ ինքնիրավչության դեմ, Ասլանյանը ամեն կերպ հաճոյանում էր իշխանության ներկայացուցիչներին՝ վերից վար:

2020թ. պատերազմը և հաջորդող քաղաքական գործընթացները փոխեցին Ասլանյանի պլանները: Այլևս նա Հանրապետական չէր, ՔՊ-ական էլ չէր: 21թ. ընտրություններում Ասլանյանը քոչարյանական էր՝ աջակցում էր «Հայաստան» դաշինքին: Վանաձորում սա բոլորը գիտեն:

2021թ. Վանաձորի ՏԻՄ ընտրությանը Ասլանյանը իր ընտրական ցուցակում ընդգրկում է «Հայաստան» դաշինքի բազմաթիվ ներկայացուցիչների, բայց զուգահեռ բանակցում է ՔՊ-ի հետ առ այն, որ մեծամասնություն չստանալու պարագայում նա կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, այնպես, ինչպես արել են բազմաթիվ ընդդիմադիր քաղաքապետներ: Այս մասին նա անթաքույց խոսեց իր վերջին հարցազրույցում:

Պրիմիտիվ տրամաբանությունը հուշում է, որ եթե չլիներ նման համաձայնություն, Ասլանյանը կկալանավորվեր մինչ ընտրությունները: Ինչպես հիշում եք այդ ընթացքում ՔՊ լիազոր բանակցողը Արսեն Թորոսյանն էր:

Ասլանյանը փորձում է քաղաքապետ դառնալ առանց ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու և հաշված օրերի ընթացքում կալանավորվում:

Որ Ասլանյանի կալանավորման գլխավոր շարժառիթը քաղաքական էր, դա պարզ է, բայց դե դրա մասին պետք էր մտածել բոլորի հետ պայմանավորվելուց ու բոլորին «քցելուց» առաջ:

Հիմա, երբ նա այլևս պետք չէ ոչ «Հայաստան» դաշինքին և ոչ էլ ՔՊ-ին, Ասլանյանը անառակ որդու նման վերադառնում է քաղաքական հոր՝ Սերժ Ազատիչի մոտ: Հանրապետականի ռեսուրսների աջակցությունը Ասլանյանին այնքան ակնառու է, որ առանց մատնացույց անելու էլ դա պարզ է:

Այսքան տարիներ անց, որ Մամիկոն Ասլանյանը նույն հանրապետական մանդատագողն է, դա էլ է պարզ: Բայց փաստորեն հեղափոխությունը այլ հատկանիշ էլ նրան ավելացրեց. եթե նա ճիշտ է ասում, թե Էդմոն Մարուքյանն իրեն ասել է, որ կալանավորելու են, ապա ի՞նչ է ստացվում:

Մանդատագողությունից տարիներ անց Մարուքյանը բարեկամաբար, առանց քեն պահելու նախազգուշացրել է կալանավորվելու մասին, իսկ ինքը եկել եթերում պատմում է դա: Դրանից հետո նա ոչ միայն ուրացող է վտանգի մասին իրեն տեղեկացնողի նկատմամբ, այլ նաև շարքային բանսարկու, ով դրա մասին հայտարարում է եթերով: Ենթադրում եմ Վանաձորում դա այլ բառով են բնորոշում, բայց դա մեջբերելով գրառումը ցենզուրայից դուրս չդնենք:

Անգամ սուտն ու կեղծիքը պետք է տրամաբանված լինի: Համ ասում է Մարուքյանին ճնշել են, համ ասում է պաշտոն են խոստացել: Պաշտոնո՞վ են ճնշել, թե՞ գերեզմանի հողեր է ծախել, ճնշել են քրեական գործ հարուցելու սպառնալիքով, դա էլ թող Ասլանյանի հուշարարները մտածեն:

Այսուհետ Սերժ Ազատիչը Ասլանյանին կօգտագործի որպես Մարուքյանի և ընդհանրապես Լուսավորի դեմ խոսնակ, ինչին մենք պատրաստ ենք: Իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք մեր արձագանքներին»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

13 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

14 hours ago