

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավորություններին՝ նշելով, որ բոլոր հարցերը քննարկվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա․
«Չկա մի բան, որ պարտադիր է Ադրբեջանի համար ու չի գործելու Հայաստանի համար»,-ասել է նա։ Հարցին՝ ընդունելի՞ է փոխադարձությունն Ադրբեջանի համար, նա դրական պատասխան է տվել. «Դե, եթե քննարկում ենք, ուրեմն, այո։ Իհարկե»։
Իսկ թե ինչն է խանգարում կյանքի կոչել, նա նշել է. «Բեռների ապահովության հարցն է, շփումների հարցն է, որովհետև, հաշվի առնելով վերջին տասնամյակների լարվածությունը, պետք է հասկանալ, թե ոնց է, օրինակ, իրավական գործընթացը տեղի ունենալու երկու երկրների քաղաքացիների, գերատեսչությունների միջև»։
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև հարցին, թե ինչու չեն բացահայտվում բանակցային առաջարկները. «Չի բացահայտվում, որովհետև դրանք խոչընդոտում են բանակցային պրոցեսին»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…