Լրահոս 24/7

Պիտի դադարենք փրկիչներ որոնել. Կոնջորյան

Երկու կողմից էլ թեմայի շուրջ կան գերագնահատված ակնկալիքների ձևավորման ջանքեր: Մի կողմից կա գերագնահատված ակնկալիք, որ, ահա՛, այս օրենքը մենք կընդունենք, և դրանից հետո Հայաստանը կփրկվի: Երկրորդ կողմից՝ ի դեմս ընդդիմության, կա գերագնահատված ակնկալիք, որ, ահա՛, եթե այս օրենքն ընդունենք, Հայաստանը կկործանվի: Ճշմարտությունը ոչ մեկի և ոչ էլ մյուսի մեջ է: Ճշմարտությունը, ինչպես միշտ, բևեռների արանքում է՝ ոսկե միջինի հայտնի տրամաբանության մեջ արդեն մի քանի հազար տարի: Այդ մասին Ազգային ժողովում «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Մենք ընդհանրապես պիտի դադարենք փրկիչներ որոնել և մենք պիտի դադարենք հավատալ մեկքայլանի փրկության երազներին: Չկա նման բան պարզապես, և ընդհանրապես չկա փրկություն: Քաղաքականության մեջ գոյություն չունի փրկության գաղափար: Փրկության գաղափարը միֆ է, որը ստեղծված է մարդկանց կառավարելու համար, և մենք չպետք է ապավինենք՝ այս կամ այն քայլով փրկության արժանանալու այսօրվա ժամանակակից աշխարհում»,- ասաց նա:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ նախագծին առնչվող քննադատություններին՝ Կոնջորյանը նկատեց, որ այն, ինչ անում է ընդդիմությունը, դասական «Կիկոսի մահի սինդրոմ» է:

«Դուք «Կիկոսի մահի սինդրոմով» փորձում եք բացատրել ՀՀ արտաքին քաղաքականությունը նաև այս օրենքի նախագծի տրամաբանության մեջ: Դուք կառուցում եք քաղաքագիտական, աշխարհաքաղաքական բայղուշության մի տեսլական և ասում եք ժողովրդին՝ եթե մենք մի քիչ աջ անենք, ձախ անենք, այս կողմ-այն կողմ անենք, եթե մենք սկսենք սովորել ինքնուրույն քաղաքականություն իրագործել, եթե մենք մեր քայլերի համար ինքներս պատասխանատվություն ստանձնենք, մեզ կպատժեն: Դուք գնում եք հին, կոտրած տաշտակի մոդելը բերում դնում եք սեղանի վրա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

2 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

19 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

37 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

58 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

1 hour ago