Լրահոս 24/7

ՀՀ ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները

Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկին։

Այս հուշագիրը նախատեսում է, որ Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիները՝ ոչ բնակության նպատակով ժամանելու դեպքում, կարող են առանց լրացուցիչ քննությունների օգտվել իրենց ունեցած վարորդական վկայականից։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, և նրանք կազատվեն տեսական և գործնական քննություններից։

Երկու երկրների վարորդական վկայականները կճանաչվեն առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ ՀՀ կամ ԱՄԷ-ում բնակության իրավունք ստացած անձինք կարող են իրենց երկրի վարորդական վկայականը փոխանակել առանց քննության։

Հուշագրի շրջանակում հաշվի են առնվելու վարորդական վկայականների տարիքային սահմանափակումները, որոնք սահմանված են երկու երկրների օրենսդրությամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարության համաձայն՝ այս համաձայնագիրը նպաստելու է երկու երկրների միջև տրանսպորտային ոլորտի համագործակցության զարգացմանը, ինչպես նաև առավել հարմարավետ պայմաններ կապահովի Հայաստանում բնակություն հաստատած ԱՄԷ քաղաքացիների և ԱՄԷ-ում ապրող հայերի համար։

Հուշագիրը կնպաստի նաև Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունների իրականացմանը, մասնավորապես՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը։ Համաձայնագրի ստորագրումը կկազմակերպի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

24 minutes ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

3 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

3 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

4 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

4 hours ago