Լրագրողների հետ զրույցում Ռյուտեն խոստովանել է, որ երեկ «շատ բան» է տեղի ունեցել։ Մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի երեկվա հայտարարությունները` անիրատեսական է վերադարձնել Ուկրաինայի կողմից կորցրած հողերը, Ռյուտեն նախընտրել է կենտրոնանալ «տևական խաղաղության» անհրաժեշտության մասին իր ասածի վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Պուտինը պետք է հասկանա, որ սա վերջն է, որ նա այլևս չի կարողանա գրավել Ուկրաինայի ոչ մի կտոր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ինչպես մյուս պաշտոնյաները, Ռյուտեն ընդգծել է, որ դաշինքը ցանկանում է Ուկրաինային դնել Կիևի համար ձեռնտու դիրքում։ Նա չի հստակեցրել, թե ինչպիսին կարող է լինել այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով Հեգսեթի և Թրամփի հայտարարությունները։
Հարցին, թե արդյոք Պուտինի և Թրամփի զրույցը կարելի է համարել խաղաղ բանակցությունների սկիզբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ «զանգը, ըստ ամենայնի, հաջող է անցել»։
Լրագրողներից մեկը Ռուտեին ասել է, որ տեղի ունեցողը Ուկրաինայի «դավաճանության» սկիզբ է թվում։ Նա համաձայն չէ այս գնահատականի հետ՝ հիշեցնելով, որ Թրամփը երեկ խոսել է ոչ միայն Պուտինի, այլև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
BBC-ի հարցին՝ արդյոք ԱՄՆ պաշտպանության նախարարի հռետորաբանությունը կարող էր վնասել դաշինքին, Ռյուտեն ասել է. «Հոգսեթի ելույթը և Վաշինգտոնից ստացված լուրերը ակնհայտորեն կարևոր հայտարարություններ էին: Բայց դաշինքը հենց այդպես էլ պետք է աշխատի: Մենք ժողովրդավարական երկրների դաշինք ենք, մենք պետք է բանավեճեր ունենանք»:
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…