Լրահոս 24/7

Արևմուտքը պետք է վճռական գործի, որ չդառնա Ռուսաստանի հաջորդ թիրախը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտարարել է, որ Արևմուտքը պետք է ուժեղացնի աջակցությունը Կիևին, այլապես կկանգնի ուղիղ ռազմական հակամարտության սպառնալիքի առջև:

Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ այսօր ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրոպան պատրաստ չեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության քննարկմանը՝ վախենալով Ռուսաստանի հետ էսկալացիայից: Այդ կապակցությամբ Զելենսկին ընդգծել է ուկրաինական բանակը մինչև 1,5 միլիոն մարդ ավելացնելու անհրաժեշտությունը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանը 15 դիվիզիա է ձևավորում՝ բելառուսական ուղղությամբ դիրքերն ուժեղացնելու համար: Ըստ Զելենսկու՝ այդ ուժերը կարող են օգտագործվել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում՝ Լեհաստանի և Բալթյան երկրների դեմ։

Զելենսկին հատուկ ուշադրություն է հրավիրել ռազմավարական օբյեկտների անվտանգությանը, անդրադարձել Չեռնոբիլի ատոմակայանի վրա հարձակմանը՝ դա որակելով «ահաբեկչական գործողություն»։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Եվրոպան գիտակցում է, որ կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ թիրախը, և պետք է վճռական գործի։ Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականներն այժմ աշխարհին բանակցություններ վարելու հնարավորություն են տալիս, սակայն առանց ակտիվ գործողությունների Արևմուտքը կարող է ներքաշվել պատերազմի մեջ:

«Մենք պետք է շատ արագ ԱՄՆ-ի հետ քննարկենք Պուտինի վրա ճնշում գործադրելու կոնկրետ քայլերը։ Հակառակ դեպքում Արևմուտքը ստիպված կլինի փոխել իր կոստյումները զինվորական համազգեստով» – հայտարարել է Զելենսկին։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

18 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

34 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

51 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago