Լրահոս 24/7

Ասկերանյան «բլեֆ»

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի «մնայիք, կռվեիք»՝ արցախցիների հասցեին կշտամբանքին, օրերս լրատվամիջոցներից մեկին ասել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ինքը եւ Դավիթ Իշխանյանը մեկնել են Ասկերան եւ հանդիպել «տեղի ակտիվի հետ»: Գալստյանի ներկայացմամբ՝ արդեն Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին Դավիթ Իշխանյանը հեռախոսազանգ է ստացել Ալեն Սիմոնյանից:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է Արցախում, արցախցի գործընկերն էլ ասել է, որ «նորմալ է»: Ալեն Սիմոնյանը երկու, թե երեք անգամ կրկնել է. «Ամեն ինչ կարգի՞ն է»,- Իշխանյանը դարձյալ դրական է պատասխանել, բայց մի քանի րոպե հետո սկսվել է ադրբեջանական հարձակումը: Եւ Դավիթ Իշխանյանն, իբր, հետո ասել է, թե նոր է հասկանում Ալեն Սիմոնյանի զանգի եւ «ամեն ինչ կարգի՞ն է» հարցումի պատճառը: Դավիթ Գալստյանը եզրահանգել է, որ Ալեն Սիմոնյանն ադրբեջանական հարձակումից «տեղյակ էր»: Նա վերստին Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ալիեւի «հետ պայմանավորվածությամբ Արցախը հանձնելու», իսկ այսօր արցախցիներին դասալքություն վերագրելու մեջ:

Ասկերանում ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը:

Մենք, իհարկե, չենք կարող պնդել, թե մեր ունեցած տեղեկությունները բացարձակ հավաստի են, բայց մի քանի ականատես վկայում է հետեւյալը. Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ խորհրդարանի նախագահն իրոք այցելել են Ասկերան, բայց ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ՝ շրջանային վարչակազմի ղեկավարի պահանջով:

Հանդիպումն սկսվել է ժամը 12-ի սահմաններում: Վարչակազմի ղեկավարը հետաքրքրվել է, թե քաղաքական ինչ քայլեր են ձեռնարկվում, ներկայացրել է, որ բնակչության շրջանում խիստ դժգոհություն կա, մարդիկ չգիտեն, թե հաջորդ օրն ինչ է սպասվում, դիմում են վարչակազմի ղեկավարին, մտահոգ են հատկապես երեխաների անվտանգության համար:

Ազգային ժողովի պատգամավորները վստահեցրել են, որ ռուսական զորախմբի հրամանատարության հետ մշտական կապի մեջ են, նրանք վստահեցնում են, որ ադրբեջանական հարձակում չի լինելու, իսկ շրջափակումը «շուտով կհաղթահարվի»: Ազգային ժողովի բազմակուսակցական պատվիրակության հիմնական ուղերձն այն է եղել, որ «Ռուսաստանը մեզ երբեք չի լքի, պետք է դիմանալ մի փոքր էլ, եւ ամեն ինչ կհարթվի»:

Հանդիպումը դեռ չավարտված՝ սկսվել է Ասկերանի հրթիռա-հրետակոծությունը: Այդ ընթացքում բոլորը հեռախոսազանգեր են ստացել, բայց՝ անձնական: Ականատեսները վկայում են, որ բոլորը խոսել են Ղարաբաղի բարբառով, ենթադրաբար՝ իրենց ընտանիքի անդամների հետ: Նրանք ենթադրում են, որ տնեցիներն անհանգստացած են եղել իրենց ամուսնու, որդու, հոր համար, զանգել են, որպեսզի ճշտեն նրանց գտնվելու վայրը:

Հրթիռահրետակոծությունն սկսվելուց հետո, բնականաբար, հանդիպումն ավարտվել է, Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները շտապ մեկնել են Ստեփանակերտ, իսկ Ասկերանի վարչակազմը ձեռնամուխ է եղել բնակչության տարհանմանը:

Բացառված չէ, որ խորհրդակցության մասնակիցներն ինչ-որ հանգամանքներ մոռացել են, բայց մեր աղբյուրներից ոչ մեկը Դավիթ Իշխանյան-Ալեն Սիմոնյան հեռախոսազրույցի մասին ոչինչ չգիտի: Նրանք չեն բացառում, որ հրթիռա-հրետակոծությունն սկսելուց հետո Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարող էր զանգել Դավիթ Իշխանյանին, հետաքրքրվեր, թե ինչ է կատարվում, բայց փաստ է, որ հակառակորդի հարձակումն սկսվել է, երբ պատգամավորները գտնվել են Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի առանձնասենյակում:

Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ եթե Ալեն Սիմոնյանը Դավիթ Իշխանյանին զանգել է, երբ նա արդեն վերադառնում էր Ստեփանակերտ, ապա դա եղել է Ասկերանի հրթիռա-հրետակոծումն սկսվելուց մոտ կես ժամ անց: Դավիթ Գալստյանի մեկնաբանությամբ, սակայն, Ալեն Սիմոնյանը Դավիթ Իշխանյանին զանգել է թշնամու հարձակումից մի քանի րոպե առաջ:

Ի՞նչ իմաստ ունի այս «հերքումը»: Միայն մեկ՝ փորձել պարզել, թե Ասկերանում ի՞նչ է կատարվել հակառակորդի հարձակումից մեկ ժամ առաջ: Ստացվում է, որ Արցախի Ազգային ժողովի բազմակուսակցական պատվիրակությունը մինչեւ վերջին պահը մարդկանց քարոզել է, որ «Ռուսաստանը մեզ երբեք չի լքի»: Քաղաքական այդ մոլորվածության հետ ի՞նչ կապ ունի Ալեն Սիմոնյանը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

51 minutes ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

2 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

2 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…

3 hours ago

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին դատական նսիտից հետո լրագրողների…

4 hours ago