Լրահոս 24/7

SoftConstruct-ի գործունեության շնորհիվ ՀՀ-ն դարձել է խաղային բիզնեսին IT ծառայություններ մատակարարող համաշխարհային կենտրոններից մեկը

SoftConstruct ընկերությունը որպես ոլորտի առաջատար, գործունեություն է ծավալում տարբեր աշխարհամասերում՝ Եվրոպայից մինչև Աֆրիկա։ Մեր ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովմամբ աշխատում են հազարավոր ընկերություններ։

Ինչպես աշխարհում հայտնի շատ ընկերություններ, օրինակ՝ Microsoft-ը, Apple-ը, այնպես էլ SoftConstruct-ը, վաճառելով իր ծրագրերը տարբեր ընկերությունների, պատասխանատվություն չի կրում արտադրանքի վերջնական օգտագործողի գործունեության համար։

Որպես Հայաստանի ամենախոշոր IT-ընկերություն՝ SoftConstruct-ը մեր երկրում առաջինն է սկսել զբաղվել խաղային ոլորտի ծրագրավորմամբ, և մեր գործունեության շնորհիվ Հայաստանը դարձել է խաղային բիզնեսին IT ծառայություններ մատակարարող համաշխարհային կենտրոններից մեկը։

SoftConstruct-ի օրինակով այսօր Հայաստանում տասնյակ ընկերություններ զբաղված են խաղային ոլորտում ծրագրեր գրելով և վաճառելով։

Փաստ է, որ Հայաստանը ոչ միայն հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհով մեկ կարողանում է վաճառել համակարգչային ծրագրերի պատրաստի արտադրանք։
Մրցակցությունը տվյալ ոլորտում շատ մեծ է, և նմանատիպ ծառայություններ մատուցում են աշխարհի տարբեր երկրներ։

Դրական փաստ է, որ մեր ընկերության ստեղծած ծրագրերն այնքան որակյալ են, որ զարգացած աշխարհը նախընտրում է գնել Հայաստանում ստեղծված ծրագրերը, այլ ոչ Եվրոպայի կամ ԱՄՆ մրցակիցների։

Վստահ ենք, որ դա բխում է մեր պետության շահերից։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

21 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

54 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago