ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն Աջափնյակում իր տունը կառուցել է Հրազդանի կիրճի եզրին: Այստեղից գեղատեսիլ տեսարան է բացվում, որը վայելելու համար պատգամավորը նաև հատուկ հանգստի տաղավար է կառուցել:
Հրազդանի կիրճի տվյալ տարածքը հայտնի է պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ են գտնվում «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում։
Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման ժամանակ հնագետները փորձել են հետազոտել պատմամշակութային հուշարձանների վիճակը, մասնավորապես` «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք մետրոյի կայարանի կառուցման ազդեցության գոտում են: Նրանք արձանագրել են, որ «տարածքը խիստ դժվարամատչելի էր՝ քարանձավային համալիրի հարևանությամբ կառուցված տան պատճառով, որը, գործնականում, յուրացրել էր հուշարձանակիր տարածքի մի մասը և փակել դեպի քարայրեր տանող ուղիները, ձևափոխել լանդշաֆտը», ուստի քարայրերի նույնականացումը խիստ բարդ է եղել:
Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի համաձայն՝ Ալիխանյան 14 հասցեն սեփականության իրավունքով պատկանում է որդուն` Էդգար Փամբուկյանին:
Կադաստրի կոմիտեի քարտեզների բաժնից երևում է, որ Փամբուկյանների տունն այլ պատկեր ունի, քան իրականությունն է: Ավելի մեծ է, ձախից փակել է ճանապարհը, իսկ դիմացից դուրս է եկել Էդգար Փամբուկյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի եզրագծերից:
Մանրամասները` սկզբնաղբյուրում։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…