

ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց նրա խափանման միջոցը։
Մինչ այդ, դատավարության ժամանակ հարց տրվեց, թե Խաչատրյանն ի վիճակի՞ է վճարել գրավի 10 մլն դրամ գումարը։ Փաստաբանն ասաց, որ ոչ թե Խաչատրյանն է վճարելու, այլ՝ նրա ընկերները։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հրապարակեց որոշումը՝ փոխել Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը, 10 մլն դրամից բացի որպես խափանման միջոց սահմանելով նաև բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նա այս տարվա հունվարի 4-ին ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…