Լրահոս 24/7

Անհապաղ դադարեցնել ՌԴ անվտանգության մարմինների շարունակվող ապօրինի գործողությունները ՀՀ-ում

2025թ․-ի փետրվարի 13-ին ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին զանգահարել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնից՝ հրավիրել բաժանմունք որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ռ․ Շկլովերը նույն պահին կապվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ և Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանի ուղեկցությամբ ներկայացել բաժին։ Ոստիկանության բաժնում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունում Ռ․ Շկլովերի դեմ քրեական գործ կա հարուցված, բայց դեռևս խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը

Այդ ընթացքում փաստաբան Ս․ Գալստյանի ներկայությամբ ՀՀ ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ, ամենայն հավանականությամբ, Անվտանգության դաշնային ծառայության՝ “ФСБ” -ի աշխատակիցներ և ՀՀ ոստիկանների ներկայությամբ Ռ․Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին, խոստանալով, որ «իր հետ ամեն ինչ լավ կլինի»։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս․Գալստյանը թույլ չի տվել նման ապօրնություն, և Ռ․Շկլովերն ինքն էլ հրաժարվել է “ФСБ” -ի աշխատակիցների հետ համագործակցելուց։

Ստացվում է , որ ՌԴ-ի անվտանգության աշխատակիցները ազատ ելք ու մուտք ունեն Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բաժանմունքներ, անարգել կարողանում են հանդիպել բաժանմունքներում գտնվող ՌԴ քաղաքացիների հետ և նրանց «հորդորում են» ինքնակամ հանձնվել ՌԴ-ին։

Խստորեն դատապարտում ենք և՛ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ակնհայտ ապօրինի գործողությունները ինքնիշխան պետության տարածքում, և՛ խստորեն պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել ոչ միայն դադարեցնելու նման ապօրինությունները, այլև նման ապօրինի գործողություն կատարողների նկատմամբ հարուցել քրեական հետապնդում։

Սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ անվտանգային մարմինները Հայաստանի Հանրապետությունում հետապնդում են ՌԴ քաղաքացիների։ 2024թ․-ի մարտին ՀՔԱՎ գրասենյակը ահազանգեր էր ստացել քաղաքական հետապնդումից խուսափած և Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիներից։ Ահազանգերը ամենայն հավանականությամբ մնացել են անհետևանք, որի պատճառով էլ ՌԴ անվտանգության մարմինների աշխատակիցները շարունակում են ազատ ապօրինություններ թույլ տալ Հայաստանի Հանրապետության տարածքում, այն էլ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համագործակցությամբ։

Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիները իրենց բնակության վայրերի մոտ նկատել էին Ռուսաստանի Դաշնության զինվորական համազգեստով անձանց, որոնք անթաքույց հետևում էին իրենց, հետաքրքրվում՝ ովքեր են բնակվում իրենց կողմից վերահսկվող բնակարաններում։

Մեր կողմից հաջողվել էր պարզել, որ ՌԴ զինվորական համազգեստով իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օգտագործում էին չհաշվառված, հայկական պետհամարանիշով մարդատար ավտոմեքենա, որը նախատեսված պետք է լիներ բացառապես օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

23 minutes ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

3 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

3 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

4 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

4 hours ago