Լրահոս 24/7

Մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ:

«Հաջորդիվ կենտրոնների կառավարման նոր մոդելի ներդրումն է լինելու, որը կապահովի բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, որակի բարելավումը և կնպաստի ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացմանը:

Շարունակելու ենք սերտ աշխատել մարզային իշխանությունների մեր գործընկերների հետ` ի նպաստ մեր քաղաքացիների առողջապահական կարիքների բավարարմանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծի հիմնավորումների համաձայն, նման որոշում է կայացվել, որոհվետև «առողջապահական կազմակերպությունների նախահաշիվները չեն արտացոլում վերջիններիս ծախսերի և եկամուտների եռամսյակային ցուցանիշները, դրանք չեն համապատասխանեցվում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններին, ինչը լրջագույն ռիսկեր է ստեղծում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի ապահովման տեսանկյունից։

Ծախսերում հիմնական տեսակարար կշիռը կազմում է աշխատավարձի մասով ծախսը տատանվելով 73-ից մինչև 89 տոկոս, ինչը խնդրահարույց է առողջապահական կազմակերպության համար, քանզի ըստ ծառայությունների տեսակների, բժշկական ծառայությունների ծախսերի կառուցվածքում դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ծախսերը կազմում են միջինում 15-25% և եթե սրան ավելացնենք նաև առողջապահական կազմակերպության անուղղակի (վերադիր) ծախսերը, ապա ծախսերի ոչ ճիշտ պլանավորման խնդիրը առավել ակնառու է դառնում։ Նորմալ տնտեսվարման համար առողջապահական կազամկերպության ծախսերն աշխատավարձի մասով չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 55%-ը։

Բացակայում են առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի բժշկական ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունները»։

Թիվ 1

Recent Posts

Ալեն Սիմոնյանը հանդիպել է իտալացի գործընկերների հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին…

15 minutes ago

Թրամփը հերքել է մայիսի 9-ին Մոսկվա իր այցի մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Մոսկվա թռչել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ ՌԴ…

1 hour ago

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի…

16 hours ago

Հուսով եմ՝ պարոն Մարությանն ինքը կպարզաբանի

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի…

17 hours ago

Թրամփը միակ համաշխարհային առաջնորդն է, որ կարող է հասնել խաղաղության Ուկրաինայում. Ռուբիո

Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հանդիպում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չգիտենք, թե…

17 hours ago

«Օրեշնիկ»-ի մարտագլխիկները արևի ջերմաստիճան ունեն․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ապագայի տեխնոլոգիաների ֆորումում հայտարարել է, որ «Օրեշնիկ» զենքի մասին խոսում է…

17 hours ago