Լրահոս 24/7

ԵՄ-ն այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին անվտանգության հարցում. Politico

ԵՄ անդամ երկրների ղեկավարները գիտակցում են, որ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո այլեւս չեն կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա՝ ապահովելու ԵՄ անվտանգությունը։ Այս մասին գրում է Politico եվրոպական հրատարակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնն այժմ պետք է վերանայեն պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանները։

Ինչպես նշում է թերթը, Եվրամիությունն այժմ պետք է շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգությունն ապահովելու համար ոչ միայն աշխարհում փոխված իրավիճակի պատճառով, այլև այն պատճառով, որ «ԵՄ-ն պաշտպանելու Ամերիկայի շահը նվազում է»։ Ավելին, Եվրոպան չունի այն ռազմական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Կիևին աջակցելու համար՝ առանց Միացյալ Նահանգների զգալի օգնության։

«Քանի որ եվրոպական երկրներում տնտեսական իրավիճակը տարեցտարի վատանում է, Թրամփի վարչակազմը վերանայում է Եվրոպայի տեղը բարդ գլոբալ ռազմավարական լանդշաֆտում և, հավանաբար, հաճախ կհամաձայնի դրա հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինան, Ռուսաստանը, Չինաստանը, առևտուրը, կլիման», գրում է թերթը։

Նրա կարծիքով՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Վենսի ելույթը ոչ միայն «շոկ ու վրդովմունք առաջացրեց» ԵՄ-ում, այլև ցույց տվեց, որ «Եվրոպայի և Թրամփի Ամերիկայի միջև անդունդն ավելի է մեծանում»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

22 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

38 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

55 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago