Լրահոս 24/7

Ի՞նչ ուղերձ է Էրդողանը փոխանցել Ալիեւին

Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին: Այլ տեղեկատվություն Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը չի փոխանցել: Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարարի այլ հանդիպումների մասին նույնպես տեղեկատվության չկա:

Անշուշտ, դա չի նշանակում, թե Հուլուսի Աքարը չի այցելի Ադրբեջանի Միլլի մեջլիս կամ՝ պաշտպանության նախարարություն եւ Գլխավոր շտաբ: Այս դեպքում աչքի է զարնում, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը, որ խորհրդարանում ներկայացնում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, Բաքու է այցելել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի ու Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ հանդիպումից հետո:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կտրուկ ընդդիամանում է Գազայի բնակչությունը տարհանելու ամերիկա-իսրայելական ծրագրին, նույնիսկ իրեն թույլ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատել «մարդասպան-գանգստեր Նաթանյահուի հետ գործարք կնքելու» համար եւ պնդել, որ Գազայի տեղահանության ծրագիրն «իրականություն չի դառնա»:

Մյուս կողմից Էրդողանը դժգոհ է ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններից եւ Անկարայում ընդունելով Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ միանշանակորեն աջակցել է այդ երկրի ինքնիշխանությանը: Իսկ դա ենթադրում է ռուս-թուրքական լարվածություն, որ կարող է դրսեւորվել նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշման այս կամ այն դրսեւորմամբ:
Անցյալ տարեվերջից, կապված Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների շուրջ տարաձայնությունների հետ՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում «պաուզա» է, որի իրական խորքը դժվար է ոչ միայն գնահատել, այլեւ այդ մասին կռահումներ անել:

Տպավորությունը, որ Ալիեւը Միացյալ Նահանգների նախագահի մոտ վստահության խնդիր ունի, կարծես թե այնքան էլ արժանահավատ չէ: Ադրբեջանի նախագահը վերջերս է վավերացրել Ռուսաստանի հետ «Հյուսիս-հարավ» տրանզիտի համաձայնագիրը: Դա աշխարհաքաղաքական լուրջ պարտավորություն է: Չափազանցված լավատեսություն կլիներ ենթադրել, թե Ադրբեջանը կարող է «հանե» Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի եւ, մանավանդ, Իսրայելի մտահոգությունները, բայց նույնքան էլ անհավանական է, որ Իլհամ Ալիեւը կապահովի այդ ոլորտում ռուս-իրանական «գաղտնի համաձայնությունը»:

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարն, ըստ երեւույթին, Բաքու է մեկնել որպես նախագահ Էրդողանի «հատուկ ներկայացուցիչ»: Հնարավոր է՝ Մյունխենում Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ինչ-որ հարցում «ընդհանուր հայտարարի չեն եկել»: Բաքվի մամուլը չափազանց երկիմաստ է արձագանքել հայաստանյան մամուլում տեղ գտած լուրին, որ մարտի մեկին հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը «կբացվի դիվանագիտական անձնագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար»:

Ընդ որում, Հուլուսի Աքարի Բաքու այցին զուգահեռ տեղեկություն է տարածվել հայ-թուրքական հանդիպման մասին: Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը պետական դումայում խոսել է եվրասիական տարածքում ինտեգրացիոն կառույցի նախաձեռնության մասին:

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարն Իլհամ Ալիեւին հիշեցրե՞լ է քառասունչորսօրյա պատերազմը եւ թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագիրը: Լեռնային Ղարաբաղի պետականության լուծարման, հայ բնակչության բռնատեղահանման ռազմագործողության ծրագրավորումը միայն ռուս-թուրքական, թե ավելի խորքային սիներգիայի հետեւանք է: Քառասունչորսօրյա պատերազմն ընթացել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին ամիսներին: Ռուսաստանում եւ Թուրքիայում իշխանությունը նույնն է: Էրդողանն Ալիեւին զգուշացնու՞մ է, թե՞ վերադարձնում նախնական պայմանավորվածություններին: ԼՂ նկատմամբ հայկական վերահսկողությունը կամ նույնիսկ ԼՂ հայկական ինքնությունը Թրամփ-Պուտին աշխարհաքաղաքական «գործարքին» խանգարու՞մ էր:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

22 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

37 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

55 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago