ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի երեք հանձնաժողովների համատեղ նիստում:
«Հարգելի՛ գործընկերներ,
Այժմ, երբ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը լուրջ մարտահրավերների է բախվում, և ԵԱՀԿ տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշություններ կան, մենք պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն վեճերի և երկարատև հակամարտությունների կարգավորման համար, հատկապես այնտեղ, որտեղ խաղաղության հեռանկարը հասանելի է։
Հարավային Կովկասը հենց այդպիսի տարածաշրջան է, որտեղ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև՝ հասանելի։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ հապաղել կամ ուշանալ կայունություն ապահովելու հարցում, և Հայաստանի դիրքորոշումը հստակ է։ Հայաստանը հաստատակամորեն քայլում է դեպի խաղաղություն։
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ խաղաղության պայմանագիր՝ հաստատելու կայուն միջպետական հարաբերություններ։
Մենք հավատարիմ ենք տարածաշրջանային հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` հարգելով յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
Մենք պատրաստ ենք շարունակել սահմանների սահմանազատման ընթացիկ գործընթացը՝ երկու երկրների կողմից անցյալ տարի ստորագրված, համաձայնեցված կանոնակարգի հիման վրա։
Մենք պատրաստ ենք երկխոսության՝ փոխադարձ մտահոգության բոլոր խնդիրները, այդ թվում՝ հումանիտար հարցերը քննարկելու համար։
Իմ լավատեսությունն վերաբերում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Իրականում, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանները բացելու և տնտեսական ու առևտրային համագործակցություն խթանելու համար էական խոչընդոտներ չկան։ Մենք պատրաստ ենք գործնական քայլեր ձեռնարկել առաջ շարժվելու համար և սպասում ենք դրական ազդակների Թուրքիայից։
Խաղաղության հիմքը դրված է։ Այժմ անհրաժեշտ է դադարեցնել բեմականացված պրովոկացիաները և արհեստական լարվածությունը։ Փոխարենը, մենք պետք է աշխատենք ինստիտուցիոնալ խաղաղություն կառուցելու շուրջ։ Ցանկացած ձգձգում ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր՝ մեր ողջ տարածաշրջանի ապագայի համար։
Շնորհակալություն»։
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Մոսկվա թռչել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ ՌԴ…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի…
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի…
Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հանդիպում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չգիտենք, թե…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ապագայի տեխնոլոգիաների ֆորումում հայտարարել է, որ «Օրեշնիկ» զենքի մասին խոսում է…