Լրահոս 24/7

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և նշել. «Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին: Հարկ վճարողների շնորհիվ, առաջին հերթին, նրանց ֆինանսավորման շնորհիվ է այս դպրոցը կառուցվել, ինչպես ճանապարհները, մանկապարտեզները, հանրային բազմաթիվ կառույցներ»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի կառուցման տարբեր փուլերում իրենց մասնակցությունն ունեցած բոլոր պատկան մարմիններին, շինարարական կազմակերպություններին, ընդգծել, որ շինարարական աշխատանքների որակի փոփոխությունն ակնհայտ է:

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, սկսվում է հենց շենքից: «Մեզ համար շատ կարևոր է, որ դպրոցը լինի ամենատեսանելի, ամենակարևոր շենքը, որովհետև այստեղ, իրոք, շատ բան ենք մենք սովորում: Սա կրթական պրոցես է և՛ Կառավարության համար, և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների, և՛ համայնքի, և՛ բոլորիս համար»,- նշել է վարչապետը և հավելել, որ դպրոցը սովորեցնում է նաև համակեցություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակ լինել և այլն:

Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, որի շրջանակում էլ կառուցվել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես հույս ունեմ, որ այս շենքը, որ մենք այսօր ձեզ ենք հանձնում, կկենդանացնեք, որովհետև շենքը՝ շենք, բայց դպրոցն ապրելու է ձեզնով, դպրոցն ապրելու է այնպես, ինչպես դուք եք ապրեցնելու: Եվ ես համոզված եմ, որ Փոքր Վեդիում դպրոցը կապրի, կզարգանա և դրանից Փոքր Վեդիի և Հայաստանի Հանրապետության կյանքն ավելի տեսանելի կլինի և հեռանկարին ավելին միտված կլինի»:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

10 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago