Categories: Հայաստան

Կառավարությունում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ զեկուցել է, որ այն հիմնված է կայուն զարգացող, նորարարական լուծումներ ընդունող, բարձր ավելացված արժեք ստեղծող, առավելապես արտահանող, բնական պաշարները խնայողաբար օգտագործող, բարեկեցություն երաշխավորող գյուղատնտեսություն ունենալու վրա:

Նախարարն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին, որոնց շրջանակում նշել է գյուղատնտեսության ցածր արդյունավետությունը, սննդամթերքի անվտանգության անբավարարությունը, ներքին շուկայում կենտրոնացվածությունը, ինստիտուցիոնալ ցածր կարողությունների առկայությունը, ինովացիաների կիրառության սահմանափակությունը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ռազմավարության նախագիծը մշակվել է հաշվի առնելով նշված խնդիրները: Այդ առումով, նշվել է, որ ոլորտի զարգացման համար ընտրվել են հետևյալ սկզբունքները՝ ագրեգացում, առևտրայնացում, երիտասարդության ներառում, դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում, կլիմայական հարմարվողականություն, տեխնոլոգիական արդիականացում:

Էկոնոմիկայի նախարարը ռազմավարության առաջնահերթությունների թվում նշել է օգտագործվող հողատարածքների ավելացումը, ոռոգման համակարգի բարելավումը, ֆինանսների հասանելիության բարձրացումը, սերմերի և տնկանյութերի որակի բարելավումը, ժամանակակից անասնաբուծության խթանումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, արտահանմանը միտված տեղական շուկայի ձևավորումը, գյուղատնտեսական ներդրումների ներգրավման գործիքների մշակումը, կոոպերացիաների և համախմբման խթանումը, գյուղատնտեսական մանրածախ և մեծածախ շուկաների զարգացումը:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել առաջնահերթություններով նախատեսվող միջոցառումներին, դրանց հնարավորություններին, հնարավոր խնդիրներին, ոլորտի զարգացման մասին օրենքի մշակման ընթացքին, հողային ռեֆորմի իրականացմանը և այլ հարցերի:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ վերջնարդյունքում ընդունվելիք ռազմավարությանը համապատասխան: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է փաստաթղթում առկա խնդիրների լուծման նպատակով շարունակել ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ և դրանց արդյունքներով նախագիծը դնել շրջանառության մեջ:

editors

Recent Posts

«Վարդանանց»-ի հրավերով Երևանում է ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը

Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնի ղեկավար Քսենոֆոն Բարալիակոսը։…

6 mins ago

ՀՀ-ն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» տանկերի ձեռքբերման հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից…

31 mins ago

ՌԴ-ն փոխում է ԱՄՆ-ում իր դեսպանին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հաջողությամբ կատարել է իր առաքելությունը, այժմ հերթը մյուսինն է. հայտնել…

42 mins ago

Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր…

51 mins ago

Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ իր ծննդյան օրը, ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների…

1 hour ago

Անահիտ Ավանեսյանն այցելել է Տավուշ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա հանդիպում է ունեցել մարզպետ Հայկ…

1 hour ago