Սիրիայի ժամանակավոր իշխանությունները երեքշաբթի սկսել են երկար սպասված ազգային երկխոսության համաժողովը՝ փորձելով գծել երկիրը վերականգնելու ուղիները նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից և շուրջ 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո:
Դամասկոսում անցկացվող միջոցառումը կազմակերպել էր նոր իշխանությունը՝ նախկին իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման գլխավորությամբ, որը տապալել է Ասադի իշխանությունը դեկտեմբերի սկզբին: Համաժողովի կազմակերպիչները հայտնել են, որ հրավիրել են մոտ 600 մարդու Սիրիայի բոլոր համայնքներից, այդ թվում՝ կանանց և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների։ Չէին հրավիրել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՖ):
Մասնակիցները բաժանվել են վեց աշխատանքային խմբի՝ քննարկելու անցումային արդարադատության համակարգը, սահմանադրությունը, պետական հաստատությունների կառուցումը, անձնական ազատությունները, Սիրիայի ապագա տնտեսական մոդելը և քաղաքացիական հասարակության դերը երկրում։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան միջոցառումն անվանել է երկիրը վերակառուցելու պատմական հնարավորություն:
Միջոցառման ավարտին ընդունված հայտարարությամբ համաժողովը դատապարտել է Իսրայելի ներխուժումը իր տարածքներ և կոչ արել դուրս բերել ՑԱՀԱԼ-ի ուժերը։
Իսրայելը Սիրիայի տարածքում զորքեր է տեղակայել ՄԱԿ-ի կողմից մշտադիտարկվող ապառազմականացված գոտում:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…