Լրահոս 24/7

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հարձակումներն ուղղված են եղել երկրի հարավում գտնվող ռազմական օբյեկտների, այդ թվում՝ զինյալների շտաբների և զենքի պահեստների դեմ։

«Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հարավը դառնա հարավային Լիբանան: Սիրիական ռեժիմի ուժերի և երկրում ահաբեկչական կազմակերպությունների ցանկացած փորձ՝ հաստատվելու Սիրիայի հարավի անվտանգության գոտում, կրակով կընդունվի»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելը հարձակվել է Կիսվե քաղաքի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից 20 կմ հարավ, ինչպես նաև Սիրիայի հարավային Դարաա նահանգի վրա։ Դամասկոսում նույնպես լսվել են քաղաքի վրայով թռչող ինքնաթիռների և մի քանի պայթյունի ձայներ։

Նշվում է, որ Սիրիան ավելի վաղ դատապարտել է Իսրայելի պաշտպանության բանակի մուտքը երկրի հարավ և պահանջել է զորքը դուրս բերել այնտեղից։ 2024 թվականի դեկտեմբերին՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, իսրայելական ցամաքային ուժերը 1973 թվականի «Դատաստանի օրը» պատերազմից հետո առաջին անգամ բացահայտ մտել են Սիրիայի տարածք՝ հատելով ապառազմականացված սահմանային գոտին։

Փետրվարի 23-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի հանդուրժի Ասադին տապալած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական խմբավորման և դրա հետ կապված ցանկացած ուժերի ներկայությունը Սիրիայի հարավում, և պահանջել է ապառազմականացնել այդ տարածքը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago