

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար:
Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է բուլղարացի Միխայիլ Իլիև Գեորգիևին: Քառորդ եզրափակչում Թևանյանի մրցակիցը մոլդովացի Վասիլե Դիակոնն էր, որին հայ ըմբիշը հաղթել է 3:2 հաշվով:
Նույն քաշային կարգում մրցագորգ պետք է դուրս գար նաև Արման Անդրեասյանը, սակայն նա չի մասնակցել Յոշինոսուկե Աոյագիի հետ գոտեմարտին:
57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 14:11 հաշվով հաղթել է ճապոնացի Կենտո Յումիային, սակայ քառորդ եզրափակչում զիջել է Ղրղզստանը ներկայացնող Ալմազ Սմանբեկովին:
Խնձրցյանը բրոնզե մեդալի համար կարող է պայքարել, եթե Սմանբեկովը դուրս գա եզրափակիչ:
74 կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը որակավորման փուլում 4:2 հաշվով հաղթել է իսպանացի Մոհամադ Ալասղար Մոտաղինիային, բայց 1/8 եզրափակչում զիջել է ալբանացի Չերմեն Վալիևին:
Նարեկը բրոնզե մեդալի շանս կունենա, եթե Վալիևը հասնի եզրափակիչ:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…