Լրահոս 24/7

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում մասամբ ազատ են միայն Հայաստանն ու Վրաստանը

Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն հրապարակել է «Ազատությունն աշխարհում – 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ:

Զեկույցը ներկայացնում է իրավիճակը 195 երկրում և 13 տարածքում։ Ազատ է համարվել 85 երկիր և 1 տարածք, մասամբ ազատ՝ 51 երկիր և 4 տարածք. ոչ ազատ՝ 59 երկիր և 8 տարածք:

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսասատնը, Ադրբեջանն ու Իրանը ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:

Հայաստանի պարագայում ընդհանուր միավորների հանրագումարը՝ նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ 54: Վրաստանի պարագայում՝ երկիրը երեք կետով վատացրել է իր դիրքերը և այժմ ունի 55 միավոր՝ նախորդ տարվա զեկույցում արձանագրված 58-ի փոխարեն։ Հայաստանի ու հարևան երկրների շարքում Վրաստանը միակ պետությունն է, որի միավորները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ։ Թուրքիան ունի 33 միավոր, Ռուսաստանը` 12, Իրանը՝ 11, իսկ Ադրբեջանը՝ 7։ Բացի Ռոսաստանից, որի գնահատականը իջել է մեկ միավորով նախորդ զեկույցի համեմատ, մնացած երեք երկրների՝ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի միավորներն անփոփոխ են մնացել։

Հետխորհրդային երկրներից, բացառությամբ «ազատ» գնահատական վայելող մերձբալթյան երեք հանրապետությունների, «մասամբ ազատ» երկրներից են նաև Ուկրաինան ու Մոլդովան: Մնացած հետխորհրդային երկրները «ոչ ազատ» են:

Կազմակերպությունը տեղեկացրել է, որ երկրներին վերաբերող առանձին զեկույցները կհրապարակվեն առաջիկայում:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

8 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

13 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

14 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

14 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

15 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

15 hours ago