Լրահոս 24/7

Երբ փակում են Եռաբլուր գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է. Ա. Քոչարյան

ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում հանգիստ թողնել Եռաբլուրը։

«Եռաբլուրը սրբավայր է, սովորական գերեզման չէ, երբ շատերը գնում են Եռաբլուր իրենց երեխաների, իրենց հարազատների մոտ նստելու, այնտեղ իրենք հոգևոր հանգստություն են ստանում։ Մեր երկրի դարպասն այդպես է՝ 30 տարի պատերազմ, բա եթե մենք Եռաբլուրը չհարգենք ու չհասկանանք… այնտեղ պահապան հրեշտակներ են՝ իրենց Սպարապետի հետ։ Հանգիստ թողեք Եռաբլուրը, երբ փակում են Եռաբլուր գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է հերոսությունների տեսանկյունից, այնտեղ այն մարդիկ են, որոնք իրենց կյանքը տվել են, որ մենք շփվենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Երբ լրագրողները հիշեցրեցին, որ նույն հերոսների մայրերին ոստիկանները քաշքշում էին Եռաբլուրում՝ ՔՊ-ականն ասաց, թե չի կարող այդպիսի բան լինել։

«Խնդրում եմ հանգիստ թողնել հերոսների ընտանիքներին ու չքաղաքականացնել, թողեք ամեն մեկն իր հերոսին ընկալի այնպիսին, ինչպիսին կա»,- հավելեց Քոչարյանը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…

9 minutes ago

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…

12 minutes ago

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

10 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

15 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

16 hours ago