Լրահոս 24/7

ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ի իր դեսպանատներից ֆինանսավորել վրացական ընդդիմությանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիությունը ծրագրում է ամեն գնով Վրաստանը վերադարձնել «ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը։ Ռուսական ծառայությունը պնդում է, որ ԵՄ-ը չի կարող թույլ տալ «արևմտյան ազդեցության հենակետի» կորուստ։

«Արտաքին հետախուզական ծառայության կողմից ստացվող տվյալների համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը նպատակ ունի ամեն գնով Վրաստանին վերադարձնել ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի։ Բրյուսելյան եվրաբյուրոկրատիան չի կարող իրեն թույլ տալ կորցնել այդ արևմտյան ազդեցության կարևոր հենակետը Անդրկովկասում», -ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ռուսական ծառայության՝ Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչությանը զգալի միջոցներ են հատկացվել ցույցերի համակարգման համար։ Հակակառավարական ելույթների մասնակիցներից յուրաքանչյուրին նախատեսվել է մինչև 120 եվրո վճարել մեկ «աշխատանքային» օրվա համար։

«Վրաստանի իշխանությունների կողմից գործողությունների ֆինանսավորման համար ԵՄ ուղիներն արգելափակելու փորձերի դեպքում մշակվում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի կանխիկ արժույթի առաքման տարբերակ»,- ասվում է ՌԴ ԱՀԾ-ը տարածած հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

15 minutes ago

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի…

34 minutes ago

Անհայտ կորածների ընտանիքները 300.000-ական դրամ աջակցություն կստանան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական…

49 minutes ago

ՏԿԵ փոխնախարարը Թեհրանում մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել…

1 hour ago

Եվրոպական անվտանգության բլոկը ուժեղ չի լինի առանց Թուրքիայի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է բարեփոխել իր…

2 hours ago

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ սեպտեմբեր. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «1988թ. այս օրերին՝…

2 hours ago