Լրահոս 24/7

Թրամփն իր խոսքի տերը չեղավ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի գրառումը.

«Պատերազմի 1101-րդ օրը
Սպիտակ տան Օվալաձև սրահում երեկ կատարվածը, թերևս, շոկ էր: Մեկնաբանությունները բաժանվում են երկու մասի՝ կեսը համարում է, որ նախապես բեմադրված տեսարան էր և ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը հոյակապ խաղացին իրենց դերերը, կեսը կարծում է, որ ասուլիսը ինչ-որ պահից հունից դուրս եկավ ու հանգեցրեց ֆիասկոյի, որի մեղավորը Զելենսկին էր:


Բնականաբար՝ ԱՄՆ-ում հանրապետականները իրենց հայտարարություններով պաշտպանում են Թրամփին, դեմոկրատները՝ Զելենսկուն: Իսկ հետո՞…


1.Ամբողջ ասուլիսից հստակ տեսանելի էր, որ Թրամփը ոչ թե Զելենսկուն է դիմում, այլ՝ Բայդենին և մեղադրանքների հորձանքը ուղղված է դեմոկրատների դեմ՝ իր անձի պանծացման նպատակով:


2.Նույնքան հստակ էր, որ Թրամփը դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսին պաշտպանած եվրոպացի ղեկավարների հետ աուտոդաֆեի հնարավորություն չունենալով՝ Զելենսկուն է քավության նոխազ դարձնում:


3.Թրամփի ու Վենսի հաշվարկը պարզ էր՝ Զելենսկուն պարտադրել ԳՈՐԾԱՐՔ, որտեղ ԱՄՆ-ը ոչ մի հանձնառություն չէր ուզում ստանձնել և համարում էր, որ միայն ԳՈՐԾԱՐՔԸ բավարար է պատերազմն ավարտելու, ՌԴ-ի հետագա հնարավոր հարձակումները կանխելու ու աշխարհում խաղաղություն հաստատելու համար:


4.Ուկրաինայի նախագահը համաձայն էր ԳՈՐԾԱՐՔԻ, բայց՝ երաշխիքներով, խաղաղության համաձայնագրի հասնելու ոչ թե Ուկրաինայի թիկունքում, այլ՝ Ուկրաինայի մասնակցությամբ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի երաշխավորությամբ:


5.Մեծ հաշվով՝ Զելենսկին ու Ուկրաինան Օվալաձև սրահում խաղից դուրս էին, Դոնալդ Թրամփը ինքնամեծարման երեկո էր կազմակերպել՝ Եվրոպայի հաշվին և նրան դե ֆակտո չէին հետաքրքրում պատերազմում սպանվող մարդիկ, թեպետ անվերջ խոսում էր նրանց անունից, այլ առանցքում իր շահն էր՝ ԱՄՆ-ին վերադարձնել միֆական գումարներ, որ հայտնի չէ՝ ինչպես էր հաշվարկվել՝ այդ քայլով իր վարկանիշը իր պատկերացրած տիեզերական բարձունքի հասցնելու:


6.Տրամպին առանձնապես չէր էլ հետաքրքրում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնումը՝ նա իրեն համարում է ՓԱՅԼՈՒՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ վիրտուոզ, որտեղ բոլորը կատարում են իր կամքը:


7.Զելենսկին պարզապես չէր կարող կուլ տալ վիրավորանքների հորձանքը ու չպաշտպանել իր պետությունը, իր պետության գոյության իրավունքը:


Հ.Գ.
Ի՞նչ կատարվեց հետո: Եվրոպան կիսվեց՝ Հին Եվրոպան աներկբա աջակցություն հայտնեց Զելենսկուն, ոմանք անցան Թրամփի կողմը, բայց դա նորություն չէ:
Ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Թրամփը տրիգեր է և արագացնում է գործընթացները: Այդ գործընթացներից մեկը Եվրոպայի ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՈՒՄՆ է, մյուսը՝ սեփական անվտանգության համակարգի ստեղծումը, որտեղ ՆԱՏՕ-ն մղվում է երկրորդ պլան և առաջին ջութակը նվագելու են ՌԴ-ին սահմանակից երկրները, որոնք անմիջական սպառնալիքի տակ են: Չի բացառվում, որ արագ ձևավորվի պաշտպանական նոր կառույց՝ Հին Եվրոպայի և ՌԴ-ին սահմանակից երկրներից և դա կլինի ԱՄՆ-ի վասալությունից ձերբազատվելու գլխավոր քայլը՝ ինչպես ասում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Եվ միանշանակ է, որ Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա-Գերմանիա եռյակը գործելու է միասնական: Այս և ռուս-ուկրաինական պատերազմի ելքերի հարցերն են վաղը Լոնդոնում քննարկվելու:

Նոր իրավիճակ ստեղծող փաստ է, որ Լոնդոն է հրավիրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նա մշտապես պնդել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը, ներառյալ Ղրիմը…

Համարե՞նք, որ Արևմուտքը երկատվեց ու հրապարակային դարձավ ԱՄՆ-Եվրոպա բաժանումը: Ոչ: Երկու մայրցամաքները կապված են շատ ավելի, քան տրոհված են:


Ցավալի փաստ է, որ պատերազմը կշարունակվի: Ցավալի փաստ է, որ Նիկոլո Մաքիավելին ճիշտ էր՝ պատերազմը սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են՝ երբ կարողանում են: Ուկրաինան, թերևս, զենքի պակաս չի ունենա, որքան էլ Հին աշխարհը զենք չունենա, ֆինանսներ կգտնի՝ Ուկրաինայի համար զենք գնելու: Օրինաչափ է, որ դեռ ԱՄՆ մեկնելուց առաջ ռուսական քարոզչությունը դղրդում էր, որ Զելենսկին գնում է ստորանալու ու խաղաղություն մուրալու: Չմուրաց՝ խաղաղությունը մուրալով չի ստացվում, և առավելևս ներողամտություն հայցելով:

Պետությունը արժանապատվություն պիտի ունենա ու իրական դաշնակիցներ, որոնք իրենց քաղաքականության հիմքում ԳՈՐԾԱՐՔՆԵՐ չեն դնում, այլ՝ նպատակամետ գործողություններ: Պատերազմի 1102-րդ օրը պարզ է՝ պատերազմը կշարունակվի՝ Դոնալդ Տրամպը փորձեց ձերբազատվել պատերազմն ավարտելու նախընտրական խոստումից՝ պատասխանատվությունը երկու Վլադիմիրներից Զելենսկու վրա դնելով, բայց վրիպեց: Դե ֆակտո՝ Թրամփն իր խոսքի տերը չեղավ…»։

Թիվ 1

Recent Posts

«Հայրենիք» կուսակցության տեսակետը համահունչ է Մարտուն Գրիգորյանի խոսքերի հետ

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների…

2 minutes ago

Արարատ Միրզոյանը ԱՄԷ չի այցելել. խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հերքել է Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ «չլուսաբանված այցի» մասին հրապարակումները։ «Երեկ…

18 minutes ago

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

38 minutes ago

Արսեն Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին` 11:0 հաշվով և դուրս եկավ ազատ ոճի…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

2 hours ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

2 hours ago