Լրահոս 24/7

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մասնակցում են 18 երկրի ու ասոցիացիայի ներկայացուցիչ։

Միջոցառմանը մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Վլադիմիր Զելենսկին։ Թուրքիան ներկայացնում է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Գագաթնաժողովի մասնակիցների թվում է նաև Լոնդոնում Ուկրաինայի դեսպանը:

Հանդիպումից առաջ գրասենյակը տեղեկացրել է, որ գագաթնաժողովի մասնակիցները կկենտրոնանան Ուկրաինայի դիրքերի ամրապնդման վրա՝ ներառյալ Կիևին ռազմական մատակարարումները և Ռուսաստանի վրա «տնտեսական ճնշումը»։

Կիրակի առավոտյան BBC-ին տված հարցազրույցում Սթարմերն ասել է, որ գագաթնաժողովը կկենտրոնանա «բարի կամքի» ռազմական կոալիցիայի ձևավորման վրա՝ հակամարտությունը կարգավորելուց հետո Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար:

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները կքննարկեն «Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելու» ուղիները՝ «տևական խաղաղության» հասնելու համար։ Սթարմերը նշել է, որ խոսքը «բարի կամքի կոալիցիա» ստեղծելու մասին է, որը կներառի ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, այլ միայն այն պետությունները, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել դրան։ Նա հավելել է, որ «մինչ այժմ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավելի առաջ են գնացել, քան մյուսները՝ քննարկելով այս հարցը»։

Թիվ 1

Recent Posts

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

2 minutes ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

30 minutes ago

Աշխատանքային միգրանտների թվի կրճատման միջոցառումները ՌԴ շահերից չեն բխում․ Լավրով

Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանն ուղղված միջոցառումները դժվար թե համապատասխանեն Ռուսաստանի շահերին։ Այս մասին հայտարարել է…

47 minutes ago

Ռուսաստանն ու Չինաստանը ծրագրում են Լուսնի վրա ԱԷԿ կառուցել

Ռուսաստանը և Չինաստանը կարող են ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ) տեղադրել Լուսնի մակերեսին՝ որպես միջազգային լուսնային հետազոտական…

1 hour ago

209 մլն դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողների համար

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը: Ինչպես նշել է…

1 hour ago

«ՀՅԴ՞». Ալեն Սիմոնյանը մեջբերել է Օսկանյանի և Քոչարյանի խոսքերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում մեջբերել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան…

2 hours ago