Լրահոս 24/7

Խաչատուրյանը Մոնտեվիդեդոյում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել Plan Ceibal (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոնում, ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Այս կենտրոնի հետ համագործակցությամբ 2026 թվականին Ուրուգվայում կբացվի Թումո կենտրոն:

Plan Ceibal-ը (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոն է Ուրուգվայում, որը հիմնադրվել է 2007 թվականին: Այն հիմնական սոցիալական նախագիծ է, որը նպատակաուղղված է կրթության մեջ թվային տեխնոլոգիաների ինտեգրմանը:

Այն Ուրուգվայի կառավարության կողմից իրականացվող առաջին ծրագիրն էր, որի նպատակն էր թվային ներառականությունը և կրթության հասանելիությունը երկրի բոլոր դպրոցականների համար:

Ծրագրի շրջանակներում բաժանվում են համակարգիչներ և թաբլետներ պետական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին: Ceibal-ը հայտնի է դարձել որպես հաջող մոդել՝ կրթության մեջ տեխնոլոգիաների ինտեգրման համար և ուսումնասիրվել է այլ երկրների կողմից նմանատիպ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Այն Լատինական Ամերիկայում առաջին ամբողջ երկիրն ընդգրկող ծրագիրն էր, որն իրականացրեց “One Laptop per Child” նախաձեռնությունը և շարունակում է զարգանալ՝ ներառելով նոր տեխնոլոգիաներ և կրթական մեթոդներ:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Դանակահարել են 38 երթուղու ավտոբուսի վարորդին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Տեղեկացնում եմ, որ…

3 minutes ago

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Բաքվում պահվող հայերի խնդիրը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ…

20 minutes ago

Ստամբուլում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Սիլիվրիի ափերի մոտ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է…

29 minutes ago

Ընտրովի ճշմարտության սպառնալիքը

«Արցախը փոքր է, բոլորն իրար ճանաչում են: Մարդիկ մեկ առ մեկ գիտեն շրջանային եւ վերադաս…

46 minutes ago

Անձրև, ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և…

1 hour ago

Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կփոխադրեն դեպի Երևանի «Զվարթնոց»…

1 hour ago