Լրահոս 24/7

Բաքվում պահվող գերիների վիճակն ու կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են. Զեյնալյան

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պնդում է, թե Բաքվում պահվող հայ գերիների կենցաղային պայմանները զգալիորեն բարելավվել են։

«Եվրոպական կառույցների միջոցով մենք հայրենադարձրել ենք 100-ից ավելի գերիների, վերադարձրել ենք սպանված դիակներ՝ օգտագործելով այն իրավունքը, որը կա Եվրոպական Միությունում, որը կա Եվրոպական դատարանի գործիքակազմում»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Զեյնալյանն ասաց, թե հասել են նրան, որ գերիների կյանքի ու առողջության վերաբերյալ վեց ամիսը մեկ պետք է ներկայացվի զեկույց՝ փաստարկված լուսանկարներով։

«Մենք հասել ենք նրան, որ գերիների վիճակն ու կենցաղային պայմաններն էականորեն բարելավվել են հենց այս գործիքների միջոցով։ Այն, որ հայ գերիները Ժնևի կոնվեցիայի խախտումով են գտնվում Ադրբեջանում, դրանում ոչ մի խոսք, պատերազմի ավարտից հետո բոլորը բոլորի դիմաց պետք է վերադարձվեն, սակայն եվրոպական կառույցները նպաստել են, որ մենք կարողանանք փրկել կյանքեր ու մարդկանց վերադարձնենք տուն»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում։

Տեսաուղերձով էր հանդես եկել նաև Ռուբեն Վարդանյանի որդին՝ հայտարարելով, որ հայրը ենթարկվել է խոշտանգումների։

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանում ընթացող դատական ֆարսի դեմ։

Վարդանյանը բարձրաձայնել է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

13 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

14 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

14 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

14 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

14 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

14 hours ago