Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին:
 
Վարչապետը ողջունել է տիկին Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ միջոցառումը լավագույնս անցկացնելու համար:      
 
Աստրիդ Շումեյքերի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգում է Վարչապետի աշխատակազմը՝ վստահություն է հաղորդում, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը հավելել է, որ միջոցառման անցկացման նախաձեռնությունը վկայում է կենսաբազմազանության ոլորտի օրակարգն առաջ մղելու գործում ՀՀ Կառավարության շահագրգռվածության մասին:
 

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

6 hours ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

6 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

7 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

7 hours ago

Իտալիան փոխում է կուրսը. ատոմակայաններ կկառուցվեն երկրում

Իտալիան երկրում միջուկային էներգիայի դադարեցումից գրեթե երեք տասնամյակ անց այն վերադարձնում է երկիր։ Կառավարությունը մտադիր…

7 hours ago