Լրահոս 24/7

Վարչապետը կարևորել է անկանխիկ վաճառքի ժամանակ ՀԴՄ կտրոնի գեներացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային վարչարարության բարեփոխումների առանձին ռազմավարությունների նախագծերը:

Ներկայացնելով կառավարման համակարգերի կատարելագործման, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցման շրջանակում իրականացված միջոցառումները, ընդգծվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում կրճատվել է մաքսային պարտավորությունների կատարման ժամանակը, ներդրվել է թափանցիկ և դյուրին ընթացակարգ, օպտիմալացվել են ՊԵԿ ստորաբաժանումների գործառույթներն ու գործընթացները, ներդրվել է կառավարման արդյունավետ մոդել, բարձրացվել է աշխատանքի արդյունավետությունը, ձեռք է բերվել տեղեկատվության անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագիր և այլն:

Վարչարարության արդյունավետության բարձրացման, եկամուտների ավելացման, ստվերի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում նվազեցվել են օրինապահ հարկ վճարողների ու ՊԵԿ միջև շփումները, կրճատվել է ստվերի և անբարեխիղճ մասնակիցների քանակը, ներդրվել է պետական տուրք գանձող սուբյեկտների մոտ թեմատիկ ստուգման հնարավորություն, նվազեցվել են պետական տուրքի հաշվառման գործընթացում հնարավոր ռիսկերը և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև ընթացքում գտնվող միջոցառումներին, որոնք ուղղված են փաստաթղթաշրջանառության համար ծախսվող ռեսուրսների կրճատմանը, նպաստների գծով գումարները ստանալուց հետո ճշտված հաշվարկների ներկայացման դեպքում ռիսկերի վերահսկմանը, մարդկային գործոնով պայմանավորված սխալի հավանականության նվազեցմանը, աշխատանքային ռեսուրսների առավել նպատակային օգտագործմանը և այլն։

2024թ. գրանցված արդյունքային ցուցանիշների մասով ընդգծվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս աճը, հարկ վճարողների վերադարձի աճը՝ 8.1 տոկոս, տնտեսության դինամիկան բնութագրող, ստվերի որոշակի նվազման ցուցիչ հանդիսացող եկամուտ ապահոված աշխատատեղերի աճը՝ 4.9 տոկոս, միջին աշխատավարձի աճը՝ 6.5 տոկոս:

Առաջիկա անելիքների շարքում ներկայացվել է, որ նախատեսվում է մաքսային և հարկային թվայնացման, վերլուծական և հսկողական /վարչարարական/ գործիքների զարգացման, լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման, հաղորդակցման գործիքակազմի զարգացման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարության կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է անկանխիկ վաճառքի ժամանակ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացման հետ կապված համակարգված աշխատանքների, հարկ վճարողների աշխատանքի պարզեցման, արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել հետևողական քայլեր:

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել

Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…

24 minutes ago

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…

53 minutes ago

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

1 hour ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

2 hours ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

2 hours ago

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…

2 hours ago