Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ԱԺ-ում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, նշելով, թե մամուլում հայտնված լուսանկարները ներկայացրել են Եվրոպական դատարան՝ պահանջելով, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցնի լրացուցիչ տեղեկատվություն տալ նրանց մասին։
«Ժամանակին մենք միջպետական գանգատ էինք ներկայացրել, որը ներառում է նաև գերիների կտորը։ Բայց նաև ունենք երկրորդ առանձին գանգատը, որի գրավոր փուլն ավարտվել է նախորդ տարվա վերջին` դեկտեմբերին։ Ունենք կիրառած միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում պարբերաբար ստանում ենք տեղեկություններ պահվող անձանց առողջական վիճակի և նրանց պահման պայմանների մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ վերջին տվյալները ստացել են փետրվարի սկզբին։
Ըստ Կիրակոսյանի, գերիների հետ կապված նկարներն ու տեսանյութերն ուսումնասիրվում են. «Դրանք ներկայացվում են եվրոպական դատարանի ուշադրությանը՝ պահանջելով, որ եվրոպական դատարանը պարտավորեցնի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության մասով, այլ նաև բոլոր պահվող անձանց մասով։
Մեզ մոտ էլ կան որոշակի անհանգստություններ կապված այնտեղ պահվող անձանց իրավունքների հետ կապված։ Այդ ուղղությամբ իրականում փորձում ենք բավականին մանրամասն աշխատանք կատարել։ Կշարունակենք աշխատանքները»,- ասել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…