Լրահոս 24/7

Ուկրաինան ձգտում է խաղաղության. Զելենսկի

Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։


«Ոչ ոք մեզնից չի ցանկանում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հուսալի խաղաղություն հաստատելու համար։ Ոչ ոք խաղաղություն չի ցանկանում ավելի, քան ուկրաինացիները։

Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդությամբ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Մենք պատրաստ ենք արագ գործել պատերազմի ավարտին հասնելու համար, և առաջին քայլերը կարող են լինել՝
• ռազմագերիների ազատ արձակում,
• օդային հրադադարի անհապաղ հաստատում. հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունների արգելք,
• ծովում անհապաղ հրադադար, եթե Ռուսաստանը նույնպես ընդունի այդ պայմանները։

Այնուհետև մենք ցանկանում ենք հնարավորինս արագ անցնել հաջորդ քայլերին և ԱՄՆ-ի հետ միասին համաձայնության գալ ուժեղ և վերջնական պայմանագրի շուրջ։

Մենք իսկապես գնահատում ենք այն ամենը, ինչ Ամերիկան արել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու համար։ Մենք հիշում ենք այն բեկումնային պահը, երբ նախագահ Թրամփը Ուկրաինային տրամադրեց «Ջավելիններ»։ Մենք շնորհակալ ենք դրա համար։

Մեր հանդիպումը Վաշինգտոնում, Սպիտակ տանը, ուրբաթ օրը չանցավ այնպես, ինչպես նախատեսվում էր։ Ցավում ենք, որ այդպես ստացվեց։ Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։ Մենք կցանկանայինք, որ հետագա համագործակցությունն ու շփումները լինեն կառուցողական։

Ինչ վերաբերում է հանքանյութերի և անվտանգության մասին համաձայնագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։ Մենք այս համաձայնագիրը դիտարկում ենք որպես քայլ դեպի անվտանգության ամրապնդում և հուսալի անվտանգության երաշխիքներ։ Արդյունավետ գործելու հույսով սպասում ենք դրա իրականացմանը»։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

10 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

11 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

11 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

11 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

12 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

12 hours ago