Կրեմլը համաձայնել է օգնել ԱՄՆ-ին Իրանի հետ բանակցություններում, այս մասին մարտի 4-ին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այս բանակցությունները վերաբերում են, մասնավորապես, Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին, ինչպես նաև Թեհրանի կողմից Մերձավոր Արևելքում հակաամերիկյան ուժերին ցուցաբերվող աջակցությանը։
Bloomberg-ի տեղեկություններով, Դոնալդ Թրամփը հայտնել է իր հետաքրքրվածության մասին, երբ փետրվարի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս հարցը քննարկվել է նաև մի քանի օր անց Էր-Ռիյադում կայացած բանակցությունների ընթացքում, պնդում են Bloomberg-ի մոսկովյան աղբյուրները։
Սպիտակ տունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան «պատրաստ է անել ամեն ինչ, ինչ իր ուժերի սահմաններում է», որպեսզի Վաշինգտոնն ու Թեհրանը կարողանան լուծել բոլոր խնդիրները բանակցությունների միջոցով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…