ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր առաջին ելույթում շեշտեց «Ամերիկայի վերադարձը» և «ամենամեծ դարաշրջանի» սկիզբը։ Նրա խոսքի արտաքին քաղաքականության հատվածում, որը հնչեց ելույթի վերջում, անդրադարձ կատարվեց նաև Ուկրաինայում ընթացող պատերազմին։
Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց նամակ է ստացել, որտեղ վերջինս հայտնում է իր պատրաստակամությունը բանակցություններ սկսել։
«Այսօր ես ստացա կարևոր նամակ նախագահ Զելենսկուց։ Նամակում ասվում է. «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Ոչ ոք խաղաղություն ավելի շատ չի ցանկանում, քան ուկրաինացիները»»,– ասաց Թրամփը։
Թրամփը նաև հավելեց, որ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ստորագրել պայմանագիր Ուկրաինայի բնական պաշարների շահագործման վերաբերյալ։
«Միևնույն ժամանակ մենք լուրջ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի հետ և ստացել ուժեղ ազդակներ նրա պատրաստակամության մասին»,– նշեց Թրամփը։
ԱՄՆ նախագահը ընդգծեց, որ անձամբ ջանքեր է գործադրում՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
«Միլիոնավոր ուկրաինացիներ և ռուսներ զուր տեղը զոհվել կամ վիրավորվել են այս դաժան պատերազմի պատճառով, որին դեռևս վերջ չի երևում։ ԱՄՆ-ն Ուկրաինայի պաշտպանության համար հատկացրել է հարյուրավոր միլիարդ դոլար»,– ասաց նա։
Թրամփը քննադատեց Եվրոպական երկրներին՝ պնդելով, որ նրանք ավելի շատ գումար են ծախսել ռուսական նավթ ու գազ գնելու, քան Ուկրաինային պաշտպանելու համար։
«Մտածեք այդ մասին։ Եվրոպան ավելի շատ գումար է տվել Ռուսաստանին, քան Ուկրաինային»,– ընդգծեց նա։
Նախագահի այս խոսքերից հետո որոշ կոնգրեսականներ, հիմնականում դեմոկրատները, լքեցին դահլիճը։
Զելենսկու արձագանքը
Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ նշել էր, որ Կոնգրեսում իր ելույթը անցել է ոչ այնպես, ինչպես սպասվում էր։
«Ոչ ոք մեզնից չի ցանկանում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Ոչ ոք խաղաղություն ավելի շատ չի ցանկանում, քան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի վճռական ղեկավարության ներքո՝ այդ նպատակին հասնելու համար»,– գրել է նա։
Զելենսկին նաև ընդգծել է, որ Կիևը պատրաստ է ստորագրել հանքարդյունաբերության և անվտանգության ոլորտներին վերաբերող համաձայնագիր «ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով»։
Այնուամենայնիվ, մամուլում հայտնվել է տեղեկություն, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Զելենսկու և Թրամփի միջև լարված խոսակցություն է եղել։ Ըստ հաղորդումների, Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը պատրաստ չէ զինադադարի, քանի որ դա առանց անվտանգության երաշխիքների կլինի ոչ օգտակար Ուկրաինայի համար։ Թրամփը պատասխանել է, որ Ուկրաինան ի սկզբանե գտնվել է ոչ շահավետ դիրքում և պետք է գնահատի ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…