Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 66 տարեկան։ Նրան կարելի է բնութագրել՝ վկայակոչելով բազմաթիվ պարգևներն ու զբաղեցրած պաշտոնները՝ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Սակայն ամենադիպուկն ու պատվաբերն այն կոչումն է, որը տվել է նրան ժողովուրդը՝ իր սիրելի զավակին անվանելով Սպարապետ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5–ին՝ Արարատ գյուղում։ 1980 թ. նա ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, այնուհետև հարազատ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ 1986-1989 թթ. Սարգսյանն աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։
1991 թ. Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, 93-ինՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից
«Երկրապահ» կամավորական միության նախագահն էր, 1993-95-ը ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարարն էր, 1995-99-ը` դարձյալ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Ամենուր՝ թե՛ պատերազմի դաշտում, թե՛ զբաղեցրած պաշտոններում Վ. Սարգսյանն իրեն դրսևորել է որպես հայրենասեր, ազնիվ իր ժողովրդին նվիրված մարդ, ով իր բնատուր տաղանդն ու ջանքերը նվիրաբերել է հայրենիքի ազատության ու բարօրության գործին։
Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։
Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…