«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանում մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են տեղի ունեցել. տեղումները նորմայից քիչ կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը` կլիմայական նորմայից բարձր 3-4 աստիճանով։
«Իրաքի շրջաններում մեր երկիր այսօրվանից սկսված ներթափանցում են շատ տաք օդային հոսանքներ։ Առաջիկա 10 օրերին մեր տարածաշրջանը, առհասարակ ամբողջ Կովկասը գտնվելու է այդ տաք հոսանքների ազդեզության գոտում, և մենք ունենալու ենք շարունակական օդի ջերմաստիճանի բարձրացում։
Արդեն մարտի 10-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հանրապետության լեռնային մարզերում`
Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 11-16 աստիճան տաքության։ Լոռիում այն կհասնի +16 ... +20 աստիճան, Տավուշում
+20 … +24 աստիճան, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում տաք օդի ջերմաստիճանը նույնպես կհասնի +20 – … +24 աստիճան տաքության։
Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի մինչև +26 աստիճան տաքություն, իսկ նախալեռնային հատվածներում` +18 … +22 աստիճան»,- նշել է Սուրենյանը։
Երևանում սպասվում է +21- … +23 աստիճան տաքություն։
Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…
Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…