Լրահոս 24/7

Մեզ համար Մինսկը լավագույն բանակցությունների վայրն է. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել հազվագյուտ մետաղների վերաբերյալ համագործակցությունը, սակայն առայժմ կոնկրետ ծրագրեր չկան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ կոնկրետ ծրագրեր չկան, բայց եթե դա քննարկելու անհրաժեշտություն լինի, ապա նախագահը, իհարկե, դա կքննարկի»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Մինսկում անցկացնելու հնարավորությունը դեռ չի քննարկվել, բայց Մոսկվայի համար Բելառուսի մայրաքաղաքը կլիներ լավագույն բանակցային վայրը:

«Այն չի բարձրացվել և որևէ կերպ չի քննարկվել։ Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է։ Նա մեր գլխավոր դաշնակիցն է։ Այդ պատճառով մեզ համար դա բանակցությունների լավագույն վայրն է», – Պեսկովը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն կասեցրել է հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային. Ֆրանսիան պատրաստ է օգնել

ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ կտրուկ փոխելով իր աջակցման մոտեցումը։ Այս որոշումը,…

4 hours ago

Սպիտակ տան արձագանքից պարզ կլինի՝ Թրամփը «տղա՞» է, թե՞՝ Պուտինի «սպասյակ»»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Ռուսաստանի…

8 hours ago

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում

ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում՝ հայտարարել է Հաքան Ֆիդանը…

9 hours ago

Մեզ հարկավոր չէ այն, ինչ ուրիշինն է․ Պուտին

Ռուսաստանին կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կապահովի երկրի զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում։ Այս…

9 hours ago

Բավրայում կրթահամալիր կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի…

10 hours ago

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է…

10 hours ago