Լրահոս 24/7

Քննարկվել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակցության խորացման ուղիները

Մարտի 4-ին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման ուղիները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Ժնև դիվանագիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և Ժնև քաղաքին հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի փախստականներին ցուցաբերած մարդասիրական օժանդակության, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին դեսպան Հ․ Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում։

Թիվ 1

Recent Posts

Քննարկել են ՀՀ-ի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…

16 minutes ago

Զրո դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում՝ արտաշնչում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…

33 minutes ago

Ես շնորհակալ եմ Մակրոնին. Զելենսկի

Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու մեր համատեղ…

52 minutes ago

25-օրյա վարժական հավաքներ կանցկացվեն

2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվեն 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է…

1 hour ago

Երբ մարդուն ասես՝ քո բարեկեցությունն ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրքրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունն ուզում է խթաններ ստեղծել։ Միաժամանակ նա կարևորել է…

1 hour ago

Հակոբ Արշակյանը կոչ է արել «ապոկալիպտիկ մթնոլորտը չզարգացնել»

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկային բեռն ավելացնելուն միտված օրինագծի մասին ելույթ…

2 hours ago