ՀՅԴ Գյումրիի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ ՀՅԴ-ից հայտնել են, որ նպատակահարմար չեն համարում առանձին մասնակցությունը։
«Սիրելի՛ գյումրեցիներ,
մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև, որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։
Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է Գյումրիում միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի, Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը։
ՀՅԴ-ն վստահ է, որ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից։
Ըստ այդմ, մենք կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին.
Կոչ ենք անում մեր ընկերներին և համակիրներին իրենց քվեն տալ բացառապես այն ուժերին, որոնք հրապարակային ընդունում են այս սկզբունքները։
ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ։
Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 6-ին ընդունել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան…
Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու մեր համատեղ…
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվեն 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունն ուզում է խթաններ ստեղծել։ Միաժամանակ նա կարևորել է…